Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/572

Այս էջը սրբագրված է

10. Նա կրկնել է (բառացի) իր ավագ եղբոր «Իմ հոգին մենավոր մի թռչուն» երգը - Խոսքը վերաբերում է Ավ. Իսահակյանի «Իմ հոգին տարագիր մի թռչուն» բանաստեղծությանը։

11. Դեռ մինչև օրս էլ մնևում նստած - 1922 թ. Ավ. Իսահակյանը գտնվում էր Վենետիկում. Չ-ը սխալվում է։

12. Կոմունիստ Վ. Տերյանը... գրում է այսպիսի մի բանաստեղծություն. «Լինեի չոբան սարերում հեռու... - Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է Հ. Սուրխաթյանի «Գրական գոհարներում» (1922 թ., էջ 544). գրության թիվը հայտնի չէ։ Հնարավոր է, որ ժամանակակիցներից մեկը (Պ. Մակինցյան, Ց. Խանզադյան) Չ-ին ասած լիներ, որ բանաստեղծությունը Տերյանը գրել է «Մեծ հեղափոխության հորձանուտներում», հնարավոր է նաև, որ դա միայն Չ-ի ենթադրությունն է:

13. Իր նամակներից մեկում գրամ է «Օրհնվա՛ծ լինի Հոկտեմբերը» -Նամակն առայժմ հրապարակված չէ։ Ինչպես ասված է Վ. Տերյանի «Երկերի ժողովածուի» վերջին հրատարակության III հատորի ծանոթագրություններում (1963, Երևան, էջ 710) այդ տողը Պ. Մակինցյանը առաջին անգամ մեջ է բերել «Памяти поэта и революционера» հոդվածում («Жизнь национальностей», 1920, № 20)։ Հատորի ծանոթագրությունների հեղինակ գրականագետ Վ. Պարտիզունին այնուհետև նշում է, որ 1925 թ. հրապարակած Վ. Տերյանի «Երկերի ժողովածուի» IV հատորում Պ. Մակինցյանը նույն տողերը արդեն բերել է հայերեն` «Օրհնյալ լինես, Հոկտեմբեր, որ այսքան ոգևորություն ես ներշնչում անգամ ինձ նման անդամալույծներին...»,- և նշել հասցեատիրոջն ու գրության թիվը՝ Ալ. Մյասնիկյանին, 1919 թ. հոկտեմբեր։

14. «Այդպես պիտի գգային իրենց առաջին քրիստոնյաները»- Վ. Տերյանի նույն III հատորի ծանոթագրություններում Վ. Պարտիզունին նշում է, որ այս տողը ևս Պ. Մակինցյանը մեջ է բերել 1920 թ. գրած «Памяти поэта и революционера» հոդվածում. բնագրում` «Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները»։ Նամակն առայժմ հրապարակված չէ:

15. «Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա» - Վ. Տերյանի այս բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է