Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/576

Այս էջը սրբագրված է

«ԱՊԱԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԻՆՏԵԼԻԳԵՆՏԸ» ԵՎ ԴԵԿԼԱՐԱՑԻԱՆ

(էջ 25)

Գրել է 1922 թ. հունիսի վերջին (հունիսի 27-ից հետո). Եղիշե Չարենց ստորագրությամբ տպվել է նույն թվի հուլիսի 18-ին` ԽՀ № 158։ Տպագրվում է ԽՀ-ից։

Հուլիսի 6-ին ԽՀ № 149-ը հաղորդում էր. «Ընկ. Չարենցին.- Ձեր «Ապադասակարգային ինտելիգենտը և մեր դեկլարացիան» հոդվածի տպագրությունն ուշանում է թերթի 2 երեսից լույս տեսնելու պատճառով»։

Պատասխան է գրականագետ Տիգրան Հախումյանի «Ի պաշտպանություն «չորրորդ աստիճանի հոտենտոտի» («Երեքի» դեկլարացիայի և Ե. Չարենցի հոդվածաշարի առթիվ) հոդվածի, որ տպվել է 1922 թ. հունիսի 27-ի ԽՀ № 141-ում:

Այս բանավեճի առթիվ Տ. Հախումյանը մանրամասնություններ է հաղորդում իր «Եղիշե Չարենց» հուշերում. տե՛ս Т. Ахумян, «Литературные статьи и воспоминания», Ереван, 1966, стр. 308-310.

Իր հոդվածում Տ. Հախումյանը անցյալի ժառանգության պաշտպանության դիրքերից խստորեն քննադատում էր Երեքի դեկլարացիան և Չ-ի «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածաշարի տեսակետները։ Հախումյանի հոդվածը, ըստ էության, Երեքի դեկլարացիայի առաջին արձագանքն էր մամուլում, որին և հարկ է համարել պատասխանել Չ-ը: Լուրջ առումով` առաջին, չհաշված Երեքի դեկլարացիայի հրապարակումից երկու օր հետո` հունիսի 16-ին, ԽՀ № 132-ում Չ-ի «Ի՛նչ պետք է չինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածի կողքին զետեղված «Ռադիո-կատակը», որ ավարտվում էր հետևյալ տողերով.

«Երեքի դեկլարացիան դեռ երկար ժամանակ անգործության պիտի մատնի մեր ռադիո-կայանը, որովհետև այդ դեկլարացիան ուժգին մթնոլորտային պարպումներ է առաջ բերել Նայիրի երկրում։

Երկա՞ր կտևի այս փոթորիկն ու շփոթը, չեմ կարող ասել...

Էսպես եղավ` մտածում եմ ինքս ինձ։
Ռադիո-շվար է իմ հոգին հիմա։
Եվ ռադիո-հարցում ։