Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/581

Այս էջը սրբագրված է

27. Իմ «Աթիլլա» բանաստեղծության մասին - Չ-ը պատասխանում է Մակինցյանի ֆելիետոնի հետևյալ տողերին. «Հնից դուր չի գալիս Չարենցին` Բայրոնը, Շեքսպիրը։

- Իր հին երազին միշտ հավատարիմ
Արքա Աթիլլը բարձրանա նորից...


Ահա։ Հնից Աթիլլն է հրահրում կարմիր պոետի ֆանտազիան, «հոների արքա հզոր Աթիլլը»...

Կշռադատենք այս մտքերը քաղաքական տեսակետից:

Շեքսպիրը, որին այնքան ջերմորեն հանձնարարում էր պրոլետարիատի ուշադրությանը Կ. Մարքսը - հիմար բան է, և Աթիլլան, հոների վայրենի արքան` իդեալ։

Եվ ո՞վ է ներշնչել աթիլլայան երազներ Չարենցին։ Վյաչեսլավ Իվանովիչ Իվանովը։

Топчи их рай, Атилла».

28. Չէ՞ որ նրա հոդվածը միմիայն զվարթ ֆելիետոն է - Ամբողջ խստությամբ հանդերձ, Մակինցյանի դրական ֆելիետոնում կային և նման տողեր. «Արվեստի բոլոր ճյուղերում որոնումը - շարունակվում է, Տակավին ոչ ոք չի հավակնում բանաձևել նոր պոեզիայի նոր կանոնները: Եվ իհարկե Եղիշե Չարենցը իր թարմաշունչ պոեզիայով շատ ավելին է տվել պրոլետարական պոեզիային, քան այս աղքատիկ ու ծամծմված կանոններով է տալիս... Մենք պարծենում ենք Չարենցով, որպես մեր պոետով, բայց... սկսում ենք ամաչել նրանից...»։

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ


<Պատասխան Գր. Գրիգորյանի դասաիասության ոեցենզենտին>

(էջ 35)

Տպվել է ԿԱստ 1923 թ. հունվարի 12-ի № 8-ում։

1. Բանաստեղծ Գ. Գրիզորյանի (Գրիգ, ծնվ. 1893) դասախոսությունը տեղի է ունեցել 1923 թ. հունվարի 6-ին Հայարտան դահլիճում։ ԿԱստ հունվարի 11-ի № 7-ում Տ. Ղ. ստորագրությամբ (չհաջողվեց պարզել ով է) տպված «Գ. Գրիզորյանի դասախոսությունը» հաղորդման մեջ Չ-ի ելույթի վերաբերյալ ասված է հետևյալը.