Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/584

Այս էջը սրբագրված է

5. Պրոլետարական գրողների ասոցիացիան - Աղ. Վշտունու նախաձեռնությամբ հիմնվել է 1922 թ. դեկտեմբերի 24-ին (տե՛ս Մրճ, 1923, № 4, էջ 29—30):

6. Տվի նրան իմ գրական պրեստիժը — Չ-ը համարյա թե կրկնում է ԽՀ 1922 թ. № 157 -ում տպագրված Պ. Մակինցյանի է Լայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես» գրական ֆեքիետոնի տողերը. «Ազատ Վշտունին լույս է ընծայել մի գիրք, որ ամբողջապես ծամածռություն է, Տերյանի ձևն անելու անպարունակ և անփառունակ մի փորձ, որ ծանոթ է, երևի, գրականագետների ամենանեղ շրջանակներում։ Բանաստեղծությունների գիրքը չհռչակեց նրա անունը... թերևս Չարենցի անվան փայլից փայլ ստանա նա... եթե ոչ հռչակ պոետի, գոնե սկանդալիստի»։

7. ...«Հ. Ս. Խ. Հ.»... — «Պոեզոզուռնա» շարքից է․ գրել է 1922 թ. ամռանը։

8. Ամենահայտնի «պրոլետարականի» «Գործարա՜ն» գործարա՜՛ն» գործարա՜ն, դու մեր սուրը գիրքը և ավետարանը» — Հ. Հակոբյանի «Պրոլետարի երգը» բանաստեղծության («Դարբնոց», 1922 թ., Թ․,№ 1) առաջին տողերն են նկատենք, որ Չ-ից առաջ Հակոբյանին նման դիտողություն են արել «նոր աշխարհ» և «Մուրճ» ամսագրերը։ «Դարբնոցի» 1922 թ. № 2—5-ի առթիվ Մրճ № 3-ում Ա. Ն. ստորագրությամբ (երևի թե Աշ. Հախումյանն է) տպված գրախոսականում, օրինակ, ասված է. «Մենք կարծում ենք, որ... միանգամայն իրավացի է, երբ տիրացուական է համարում Հակոբյանի համեմատությունները։ Հակոբյանը հաճախ գործ է ածում «ավետարան, քրիստոս,խաչփայտ, աստվածներ» և նման միջնադարյան բազմատեսակ համեմատություններ» ( S'и էջ 19)։

Հետաքրքիր է նաև, որ Հակոբյանը հետագայում «Պրոլետարիատի երգի» «սուրբ գիրքը և ավետարանը» դարձրել է՝ «Դու մեր ուսուցիչ, մեր ուսումնարան»։

9♦ Ի. Ստեպանովը «Известия-ի էջերում — Խոսքը վերաբերում է մարքսիստ քննադատ, պատմաբան և տնտեսագետ Ի. Սկվորցով-Ստեպանովին (1870—1927)։