Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/585

Այս էջը սրբագրված է

10. «Горн» հանդեսը - Պրոլետկուլտականների օրգան. գրական-գեղարվեստական, հասարակական, գիտական ամսագիր, հրատարակվել է 1918-1923 թթ. Մոսկվայում։

11. «Աստվածները», որոնք «խոսում» են - Խոսքը վերաբերում է Հ. Հակոբյանի «Աստվածները խոսեցին» պոեմին` տպագրված «Դարբնոց» ամսագրի 1922 թ. № 2-5։

12. «Նամուս - Հայաստանում» - Հակոբյանի «Աստվածները խոսեցին» պոեմի III գլխից է. «Դու, գե՛ղ Վրաստան, նամո՛ւս Հայաստան»։

13. Վշտանա վերլենյան... «Քամի՜ն» է... - Հավանաբար ակնարկում է Վշտունու «Աբովյան փողոցում» բանաստեղծությունը (Մրճ, 1922 թ.. № 2):

Քամին է հեկեկում, հեծում
Վերլենի մեներգներ տաղտուկ... և այլն:


Վշտունու այս բանաստեղծությունը հիշեցնում է և Չ-ի «Քամին» (1921 թ.):

14. Ընկ. Կարինյանի «հոդվածի» մասին - Գրականագետ Արաաշես Կարինյանի (ծնվ. 1886) հոդվածը` «Վտանգավոր սայթաքում» («Ռոմանս անսեր» Եղիշե Չարենցի. Մոսկվա, 1922) տպվել է Պք 1923 թ. № 2-ում (փետրվարի 7):

Կարինյանը հոդվածն սկսում է մեջբերումով Չ-ի «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածից, միաժամանակ նշում է աղբյուրը`«Կոմ. զանգ», 1922, № 36, Սիմֆերոպոլւ Չ-ի հոդվածը տպագրվել է արդյո՞ք «Կոմ. զանգ»-ում, չհաջողվեց պարզել, չնչին բացթողումներով քաղվածքը համապատասխանում է ԽՀ-ում տպված բնագրին։

15. «Մուրճ»-ի հայհոյանքներին- Նկատի ունի Մրճ 1923 թ. № 3-ում տպված «Հեղափոխական երգիչը բուրժուական հոգեբանությամբ» գրախոսականը` «Ռոմանս անսերի» և «Պոեղոզուռնայի» վերաբերյալ: «Պոեզոզուռնան» Դարբին ստորագրությամբ (Չ-ի ակնարկներից պարզվում է, որ Ա. Վշտունին է) գրախոսականում համարվում է «գռեհիկ ապրումների շարան` հատուկ բուլվարային երգիչներին»