Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/586

Այս էջը սրբագրված է

գիշներին». այնուհետև' «Չարենցի այս բանաստեղձաթյունից ոչ միայն լսվում է զուռնի խռպոտ, ականջ ծակող ձայն, այլև մի արտասովոր, անբնական երևույթ, որ Չարենցի պես « տաղանղ»-ը հնարել է զուռնայից...» (տես էջ 23)։

16. «Մարքսիստական դիալեկտիկան», որի անունից այնքան Bnjunruinul է նա — Ակնարկում է նույն գրախոսականի հետևյալ տողերը. «Միջավայրը «գրաստ» է, «կույր», «անոթի», «կոպեկնոց» իսկ այդ միջավայրի պոետը` լուսեղեն է: Բռա՜վո։ Ահա ձեզ մարքսիստական դիալեկտիկա։.,.

«Պոեզոզուռնա»-ում ամեն ինչ կա — սենտիմենտալիզմ, ինդիվիդուալիզմ, պեսիմիզմ, ֆուտուրիզմ, վուլգարիզմ (մի նոր մոտիվ Չարենցի ստեղծագործությունների մեջ), բայց պրոլետարական պոեզիա` երբե՛ք» (տե՛ս Մրճ, 1923, № 3, էջ 24)։

17. Գրագողություն Պ. Մակինցյանից — նկատի ունի Պ. Մ. ստորագրությամբ ԿԱստ 1922 թ. № 280-ում տպված «ՆԷՊ-ի նվերը մեր պոեզիային» ակնարկը։

18. «Տգետ», «կասլիկ»... — Ակնարկում է Կարինյանի հոդվածի հետևյալ տողերը. «... Տերյանի երգը թքոտ»:

Այդպիսի կլոունադայով է սկսում իր «պոեմը» Չարենցը։ Ինչո՜ւ է նա այդպես խոսում— մենք չգիտենք։ Եթե նա ցանկանում է իր հայտարարությամբ ցուցադրել «հակատերյանական» իր ոգին սխալվում է։ Ի վերջո, Չարենցի ամենալավ երգերի մեջ իսկ կա «տերյանական ոգի»: Իսկ նրանք, որոնք ճանաչում են ողջ Տերյանին, գիտեն, որ այսօրվա... Չարենցը, շատ բան ունի սովորելու կոմունիստ Տերյանից» (տե՛ս էջ 18)։

19. Ի՞նչից է ընկ. Կարինյանը եզրակացնում...— Ակնարկում է Կարինյանի գրախոսության հետևյալ տողերը, «Երևան քաղաքից պատահմամբ Մոսկվա է ընկել մեր պոետը և պրովինցիալ րանաստեղծներից շատերի նման կորցրել է իր գլուխը։ «Ամենաձախ» և «ծայրահեղ» իմաժինիստ-պոետները շշմեցրել են նրան վերջնականապես» (տե'и էջ 17)։

20. Մայակովսկու գրական նվանամները... — Չ-ի ծանոթագրվող սույն հոդվածի հետ միասին Պք № 3-ում տպվում է Արտ. Կարինյա-