Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/631

Այս էջը սրբագրված չէ

№Թյուններից է «Վալպուրգյան գիշերները», որ օգտագործել է Գյոթեն «Ֆաուստում»:

7. …18 թվականի սկզբին ես էրզրումում էի — Չ֊ի կենսագրության այս փաստը լրացման կարիք ունի. պարզ Լ, սակայն, որ նա 1918 թ. սկզբների պատերազմական օրերին էրզրումում կարող էր լինել միայն որպես զինվոր։

8. Այդտեղ էր և Անդրանիկը — Զորավար Անդրանիկը Կարսի վրայով էրզրում էր հասել այն օրերին, երբ թուրքական զորքերն արդեն ետ էին գրավում քաղաքը (1918 թ. փետրվարի 14-ից 27-ը)։

9. «Ալլան-յա-ալլահ» — Այսպես են դիմում աստծուն մահմեդական կրոնում։

10. Իկոնա, бесшабашный, ухарский, помолимся — Ռուսերեն են, սրբապատկեր, ապա անզուսպ, կտրի ճային, վերջինը աղոթենք։

11. Անդրեյ Կիրեյիշ — Շահգյալդյանն իր հոդվածում վկայում է, որ Ս. ֆանտանում գտնվելու հաջորդ որը ինքն ու Չ-ը այցելել են այս Անդրեյ Կիրեյիչին և զրուցել պրիգունների դավանանքի ծագման, էության հարցերի շուրջը։

12. Փոխվել է նիկիտինցիների գալուդ հետո... — Շահդյալդյանի հոդվածում նիկիտինցիների վերաբերյալ կարդում ենք. «Սկզբնական շրջանում հաճախողներ շատ կային (խոսքը վերաբերում է գյուղի 1924 թվականից գործող խրճիթ֊ընթերցարանին — կազմ.) , գնում էին երիտասարգները։ Բայց երկար կյանք չունեցավ խրճիթը, եկան Նիկիտինոյից прыгун-ների մարգարեները, կոմերիտմիության անդամներն սկսեցին մեղանշել, Գավգործկոմն էլ կրճատեց խրճիթի վարիչին, որը հիմա լավ прыгунка է դարձել...» (տե՛ս ԽՀ № 162)։

  Մի այլ տեղում թվելով պրիգունների ղեկավարներին, Շահգյալդյանն ավելացնում է. «Սրանք սերտ կապ ունեն մյուս գյուղերի պրիգունների հետ և ամենից առաջ Նիկիտինո գյուղի։ Այդ գյուղից է, որ

աոաջին անգամ 20—25 մարգարեներ պարելով գալիս են Ս. ֆանսան և իրենց հավատակից ու տնտեսությամբ էլ մոտիկ տարրերր հէտ միացած սկսում են իրենց աշխատանքը։ Ո*րն է այդ աշխատանքը։ 63 |