Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/640

Այս էջը սրբագրված չէ

ասոցիացիան արդեն վերածվել էր արգելակի, գեղեցիկ գրականության աոաջրնթացին։ Ծանր ժամանակներ էին հիրավի։ Ասոցիացիան չէր ճանաչում Եղիշե Չարենցին որպես պրոլետարական պոետի, իսկ Չարենցին սիրողները համարվում էին նրա էպիզոնները, այն էլ մանրբուրժուական։ Ասոցիացիայի անդամները գրում էին անարյուն, անսիրտ պատմվածքներ, ստիխներ և ստեղծագործական կարողությունից զուրկ թույլ բազուկներով ուզում էին հաստատել իրենց «հեգեմոնիան»։ Հեգեմոնիա ասածդ դա մի մարմին էր, որի գլուխը Վշտունին էր, աջ ձեռքը՝ Ալազանը, իսկ ձախը՝ Ն. Զարյանը, իսկ մարմնի ողնաշարը... բայց ողնաշար չուներ այս մարմինը, դրա փոխարեն բազմոտանի էր նա,— քսանական թվականների աոաջին կեսերին ասոցիացիայի անդամների թիվը, իրենց պնդումով, հասավ 140 հոգու...

 Մենք հեռու ենք այն մտքից, որ «նոյեմբերականները» զերծ են եղել սխալներից և խարխափումներից թե՜ տեսական և թե՜ ստեղծագործական տեսակետից, բայց մի բան փաստ է, որ այն ժամանակ, եթե ասոցիացիան մի ոտքով էր կանգնած պարտիայի պլատֆորմի վրա՝ ձգտելով վարժական միջոցներով խլել հեգեմոնիան, ապա «Նոյեմբերը» առանց վերապահության կանգնեց պարտիայի պլատֆորմի վրա, ընդունելով, որ հեգեմոնիան պետք է նվաճել ոչ թե վարչական ձեով, այլ ստեղծագործական ազատ մրցմամբ, գրական լիարժեք գործերով»։ 
 Կենտրոնական կոմիտեի բանաձևի ոգով ազատ մրցությամբ հեգեմոնիա նվաճելու, վարչարարությունը մերժելու «Նոյեմբեր» միության դիրքորոշումը շարադրված է ոչ միայն ծանոթագրվող դեկլարացիայում, այլև ուրիշ փաստաթղթերում։ Այս առումով հետաքրքիր են ԳԹ 1964 թ. մարտի 6-ի № 10-ում տպված Մ. Արմենի «Չարենցի անտիպ նյութերի հետքերով» հոդվածում Չ-ի գրած երկու գրությունից մեջբերված հատվածները. «Մենք (Չարենցը և Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը. Մ.Ա.) գտնում ենք, որ այդ համախմբման համար պահանջվող հեղինակավոր մարմինը կարող է լինել կուսակցության համապատասխան որդանների կողմից հաստատված մի հանձնաժողով, որի մեջ կմտնեն դրական բոլոր այն խմբակցությունները, որ ընդունում են Կենտրոնական կոմիտեի բանաձևը։ Այդ հանձնաժողովն է ահա, որ իր անունից պիտի հրավիրի համահայաստանյան համագումար, ուր հավասար իրավունքներով պիտի կարողանան մասնակցել գրական վերոհիշյալ խմբակցությունները։ Միայն այդպիսի համագումարը կարող