Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/652

Այս էջը սրբագրված է

Նա զբաղվեց ինչ-որ այլ գրքի գործերով, ես նստեցի տպարանի մի անկյունում տաբուրետի վրա և... երկնեցի «Իրիկուն» պոեմի վերջերգը: Երբ իմ երկունքն ավարտված էր, նա հավանեց արդյունքը և պատվիրեց տպարանին, որ «վաղն անպայման գիրքը պատրաստ լինի» (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 191)։

Մ. ԱՐՄԵՆ, «ԿՈՄՍՈՄՈԼԻԱ»

(էջ 43)

Ե. Չ. ստորագրությամբ տպվել է 1926 թ. Նք գիրք I, էջ 262-հ.64։ Տպագրվում է Նք-ից։

Իր հուշերում Մ. Արմենը գրում է. «1925 թվի վերջերին և 1926 թվի սկզբներին, թերթերում և ապա իմ «Կոմսոմոլիա» ժողովածուի մեջ լույս տեսան իմ այսպես կոչված «էպիկա»-ները։ Դրանք բալլադանման փոքրիկ սյուժեներ էին` երիտասարդության կյանքից, գլխավորապես՝ թերությունները ծաղկող։ Բայց հարցն այնքան բովանդակությունը չէ։ Ձևով դրանք բավականին անբռնազբոսիկ էին, համարյա խոսակցական, թեև պրիմիտիվ։ Կար այդտեղ որոշ նորություն։ Եվ ահա, Չարենցը հիացմունքով հայտարարում էր բոլորին, ի թիվս այլոց նաև ինձ, որ դրանք միանգամայն նոր ձև են գրականության մեջ, և որ այդ նոր ձևն առաջին անգամ գործածում եմ ես: Բարեբախտաբար ես մեծամիտ երիտասարդ գրող չէի և գիտակցում էի իրերի իսկական վիճակը: Ուսստի և ասացի Չարենցին։

- Ախր դրանք գրված են Ձեր բալլադների ազդեցության տակ: Ոչ թե ես, այլ Դուք եք առաջին անգամ գործածել այդ ձևը...

Չարենցը ծուռ-ծուռ նայեց ինձ, առանց, իհարկե, հավատալու և, ըստ երևույթին, մտովին մեղադրելով ինձ հաճոյակատարության մեջ:

Մի քանի օր հետո, սակայն, նա ուրախ հայտնեց ինձ.

- Երևակայիր, ուրիշներն էլ են ասում, որ քո «էպիկա»-ները գրված են իմ բալլադների ազդեցության տակ...» (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան 1961, էջ 236-237)։

1. «Հայաստանի աշխատավորուհի» - Ամսագիրը հրատարակվում է 1924-ից, Երևանում (որոշ ընդմիջումներով):

2. Ռուս պրոլետ պոետ Բեզիմենսկու օրինակով - Ակնարկում է Ա. Ի. Բեզիմենսկու 20-ական թվականներին կոմերիտմիությանը