Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/653

Այս էջը սրբագրված է

նվիրած գրվածքները` «Երիտասարդ գվարդիա», «Կոմսոծովային քայլերդ», «Կոմսոմոլիա» պոեմը։ Վերջինը հատվածաբար թարգմանվել և տպվել է 1927 թ. «Գրական դիրքերում» ամսագրում։

ՆԱԽԱԲԱՆ

<«Պրոլետարական գրողներ» ժողովածուից>

(էջ 186)

Տպագրվում է «Պրոլետարական գրողներ» ժողովածուից (1927, Երևան, էջ 231-232). ստորագրված է Հ. Պ. «Նոյեմբեր» միության խմբ. կոլեգիա։ Գ. Մահարու վկայությամբ գրել է Չ-ը։

«Պրոլետարական գրողներ» ժողովածուում ամփոփված նյութերը պետք է լույս տեսնեին երկու առանձին գրքով` ժողովածու Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի և ժողովածու Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միության (մանրամասնությունները տե՛ս սույն հատորում զետեղված «Հայ պրոլետարական գրողների», թե՞ մի ասոցիացիայի ժողովածու» հայտարարության մեջ և ծանոթագրություններում)։ Այդ երկու խմբակցությունների միանալուց հետո հրապարակվեց մի գրքով, որի սկզբում զետեղված է հետևյալ հանձնարարականը.

«Խ. Հայաստ. պրոլետարական գրողների միության կենտրոնանան վարչության կողմից

Ներկա ժողովածուները կազմվել և տպագրության են հանձնվել ավելի վաղ քան Հայաստանի պրոլետարական երկու կազմակերպությունների (Խ. Հ. պրոլետգրողների ասոցիացիայի և «Նոյեմբեր» միության) միացումը։ Տեխնիկական մի շարք խոչընդոտներ արգելք հանդիսանալով նրանց ձուլմանը, նպատակահարմար համարվեց երկու ժողովածուները միացնել մի գրքում։

Խ. Հ. Պ. Գ. Մ. կենտր. վարչություն»:

Ապրիլ 1927

Երևան

ԽՀ 1925 թ. դեկտեմբերի 9-ի № 280-ում հրապարակված հայտարարություններից (տե՛ս «Հայ պրոլետարական գրոգների», թե՞ մի ասոցիացիայի ժսզովածու» հայտարարության ծանոթագրություններում) հետևում է, որ ժողովածուները տպագրության են պատրաստվել