Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/67

Այս էջը հաստատված է

ո՞վքեր են դրանք, ո՞ր օրվանից դարձան գրականագետներ, այն էլ պրոլետարական և ի՞նչ անցյալի են պատկանում։ Այդ հարցականի վրա մի փոքր լույս կարող են սփռել Գուրգեն Հայկունու «Սամել Հովիկը», «Գարնանային Հովերը» և «Բանաստեղծությունները», որոնք լույս են տեսել մինչև վերոհիշյալ «Հրատարակչական ընկերության» Երևան գալը, և Արշարունու7 մի քանի ողորմելի ժողովածուները, որոնցից մեկը, «Կարմիր Հաղթանակ» վերնագրով լույս է տեսել 1921-ին Ալեքսանդրապոլում։ Մենք չենք խոսի այստեղ Գ. Հայկունու վերոհիշյալ «երկերի» մասին, որովհետև դրանք ժամանակին արժանացել են արժանի «գնահատության», որպես կատարյալ ապաշնորհության ու գրական եֆիոպության նմուշներ։ Նույնը և Արշալույս Արշարանու ժողովածուները։ Վերջինիս գրական դեմքը բնորոշելու համար թերևս ավելորդ չէր լինի հիշատակել և նրա մի «հոդվածը» դաշնակցական «Շիրակի Աշխատավորում.(համարը չենք հիշում), որում այդ՝ այսօրվա «պրոլետարականը», խոսելով ժողովրդական մի աշուղի մասին, հայտնել է այն կարծիքը, որ «Հայաստանը հարս է, իսկ դաշնակցությունը նրա արժանի փեսան»։ Դրա ուրիշ մի գրությունը, կարծեմ 1920 թվականին, «Եղնիկի մահը» վերտառությամբ հրատարակված է դաշնակցական երիտմիության ծախյուք և հրատարակությամբ — էլ չեմ խոսում դրանց գրական արժանիքների մասին։ Մնացած անունները... մեզ համար գրական տեսակետից նույնքան մութ են, որքան չինական տառերը։ Ուրիշ խոսքով ասած՝ դրական ասպարեզից վռնդված անձնավորություններ են սրանք, որ Մոսկվայում հավաքված վերցրել են Д. К. С. А-ի տպարանը8 իրենց ձեռքը և ձեռնարկել են մի շարք հրատարակությունների, որոնց