Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է
(Սեպուհն էրզրում էր հորանջում)
«Պրոմեթեյն» էի հյուսում...
(Ս. Արշսւրոմփ)

Տեսա՞ք «Արշարունի֊Նամեն»։

Նրա լեզուն ևս մեզ տանում է տգիտության դարը, և այսպես շարունակ։ Ամբողջ «Քուրայում» ոչ մի ուղիղ գրված նախադասություն, տարրական գրագիտության ոչ մի հետք:

Բացի «գրական» նման տխմարագույն «երկերից», թերթում կան և մի երկու արձակ գրվածքներ10, որոնց մեջ թյուրիմացաբար տեղ է գտել և Մելոյանի մի արձակ բանաստեղծությունը, որը ականջ է շոյում իր մաքուր հայերենով և աչք է շոյում մի քանի լավ պատկերներով. զարմանում ենք, թե ինչ գործ ուներ Մելոյանը նման տգիտա-տխմարությանց զամբյուղում։ Ամենահետաքրքիրը, սակայն, «Քուրայի» մեջ—դա «Մոսկվայի հայ գրակ.-գեղ. խմբակցության» հաշվետվությունն է11, որում մի շարք անճշտություններից բացի՝ կան ինքնագովաբանության սքանչելի նմուշներ։ Օր. «...Խմբակցության «Մուրճ և Մանգաղ» հրատարակչությունը իր բովանդակալից ու սիրուն գործերով արդեն բռնել է իր հանրօգուտ ու պատվավոր տեղը հայ հրատարակչության պատմության մեջ։ Եվ ոչ մի անաչառ պատմագիր այլևս անզոր է լռությամբ անցնելու հայ գրականության մեք այդ փայլուն շինարարական ու ստեղծագործական գործի վրայից»։

Որն է, ամոթ չլինի հարցնելը, այդ «փայլուն շինարարական գործը»։ — Գորկու «Մայր»-ի թարգմանությո՞ւնը12, որը կատարյալ նմուշ է լեզվական տգիտության, թե՞ իրա Հայկունու «բանաստեղծությանց» ժողովածուն։ Բայց բավական է «Քուրայի» մասին, որովհետև ավելի