Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/7

Այս էջը հաստատված է

ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

<1922 թ. «Երկերի ժողովածուի»>

Իմ այս «Երկերի ժողովածուն», թվում է թե, շատերին պիտի զարմացնի։ Եվ դա հասկանալի է միանգամայն։ Եվ ահա թե ինչո՞ւ։

Իմ գրական գործունեության սկզբի օրից ես ստիպված եմ եղել իմ հրատարակություններն ինքս անել' և, քանի որ այդ գործը միշտ կապված է եղել նյութական որոշ հնարավորությունների հետ, ուստի և ես մինչև օրս ինչ որ հրատարակել եմ.-հրատարակել եմ պատահմամբ և երբեք հնարավորություն չեմ ունեցել սիստեմատիկ կերպով հրապարակ հանել իմ ստեղծագործությունը,— մի հանգամանք, որ չափազանց նպաստում է որևէ գրողի մասին ոչ ճիշտ' պատահական կարծիք կազմելուն։

Եվ ահա հիմա, երբ հնարավորություն ունեմ իմ ամբողջ ստեղծագործությունը հրապարակ հանելու—մի տխուր երկմտություն պարուրել է ինձ։ Հրատարակե՞լ արդյոք այն րոլոր հին բանաստեղծությունները, որոնք անքակտելի օղակներ են կազմում իմ հոգեկան, նույնպես և ստեղծագործության — զարգացման բավականին երկար ընթացքի,—թե՞ թողնել, որ նրանք, այդ ձախող պայմաններից դրդված անլույս մնացած երկերը այնպես էլ մնան թղթերում և իզուր սպասեն ոչնչացման: Ավելի թան բնական պիտի թվա այս երկմտությունը,