Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/70

Այս էջը հաստատված է

հետաքրքիրը որ կա, դա «Քուրայի» հավելված «Կոկորդիլոս», իբր թե երգիծաբանական թերթն է, որը հետաքրքիր է մանավանդ այն տեսակետից, որ բաց է անում այդ ավանտյուրիստական խմբակցության բոլոր կարտերը և ցույց է տալիս նրա իսկական դեմքը:

Մենք շատ ենք տեսել երգիծաբանական թերթեր, բայց նման «երգիծանք» ճիշտն ասած... առաջին անգամն ենք տեսնում!! Ո՛չ թե «երգիծանք» է դա, այլ անձնական զարհուրելի ոխի, դեղին վրեժի արտանայտություն: Այդ «երգիծաբանական թերթում»․․. ընկ. Հովհաննիսյանը, Մակինցյանը և Մռավյանր, ինչպես ասվում է, անվանված են գերեզմանապաշտներ, որոնք փորում են իրենց գերեզմանը և «երկերեսանի յանուսներ»13։ Ցոլակ Խանզադյանր «լակեյ» լինելու պատվին է արժանացել14, և այդ առթիվ խորհուրդ է տրվում Չե-Կա ուղարկել նրան։ Իհարկե, Չարենցին էլ չեն մոռացել15։ Մի շարք գունագեղ հորջորջումներից հետո նրան անվանել են «Ժահրենց» և շան պես «կատաղած» (երես 5 և 7)։

Տեսաք «երգիծա՞նքը», թարախակալ ոխի, եսական 4սմ ենաստ որ միտումների, դեղին ժահրի հոտ է փչում նման «երգիծանքից»։

Նրանք դեմ են այն ամենին, որ կատարվում է Հայաստանում։ Նոր ուղղագրությունը նրանց համար «նեոհնադարյան է»16, «Նորքը» — երկերեսանի և «դեպի խավարը» տանող, «Գրական գոհարներ»-ը՝ «Նարեկ»17, Լուսժողկոմը—«Ավգյան ախոռ»18 և այլն և այլն, մի խոսքով մեր Լ. Ս, Խ. Հ-ում խավար է, տգիտություն, դեղին մպմուլ և չգիտենք, թե ինչ զարհուրանք, որի մասին այդ «երգիծաբանական» թերթուկը բանեցնում է, ինչպես վերևում տեսաք, ամենալկտի ոճ, որ, մեր խորին համոզմունքով, ոչ մի առնչություն չունի