Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

անունից, կարծես թե այդ գրականությունր միակ ապաստարանը լինի բոլոր ասպարեզից վռնդված «գրական» և ոչ գրական խուլիգանների և կարիերիստների։ Եվ մի՞թե միայն դրանք, այդ տգետ ավանտյուրի սաներն են շահագրգռված պրոլետարական գրականության վիճակով. բնավ երբեք։ Իսկ ի՞նչ անի այն ընդունակ կուսակցական լուրջ ղեկավարությունից զուրկ երիտասարդությունը, որը այսօր իր տգիտության և մեր անփութության շնորհիվ ակամա զոհ է դառնում խուլիգանների և կարիերիստների անձնական միտումներին։ Խղճի ամենախորին զայրույթով և վրդովմունքով բարձրացնում ենք մենք այսօր այս հարցը մամուլում և առաջարկում ենք.—

1․ Մաքրել «պրոլետգրողների ասոցիացիան») զանազան տիպի խուլիգաններից և կարիերիստներից և—

2. Կուսակցական ամենախիստ կոնտրոլի միջոցով փրկել պրոլետգրողների ասոցիացիան ամեն տեսակի կասկածելի տարրերի ապաստան լինելուց։

Ահա մեր խոսքը գրական ավանտյուրիստներին և խուլիգաններին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ամսիս 23-ին, երեկոյան ժամը 9-ին, Մոսկվայում վախճանվել է մեր մեծագույն բանաստեղծը—Հով, Թումանյանը։

Չի կարող լինել և ոչ մի սիրտ, որ խորին դառնությամբ ու թախիծով չարձագանքե այս մահաբոթ գույժին, և ի՞նչպես կարող է այդպես չարձագանքել, երբ չկա մեզանում և ո՛չ մի գրագետ, որ մայրենի լեզուն սովորած չլինի Հով. Թումանյանի բանաստեղծություններից։