Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/776

Այս էջը սրբագրված է

իբրև մտածող և ստեղծադործող» թեմայով, սեպտեմբերի 9-ին՝ «Գրական նոր շարժումը և Երևանի «Երեքը» (դասախոսում է ՝արձակապիր Մ. Դարբինյանը), երրորդը' Չ-ի դասախոսությունն էր Տերյանի մասին։

4. Մոսկվայի Լազարյան եմարանբ — ճեմարանում Վ. Տերյանը ուսանել է 1903—1906 թթ.. այնտեղ դաստիարակվել են հայ առաջավոր մտավորականներից շատերը, և Չ-ր անշուշտ ճեմարանը գնահատելիս սխալվում է։

5. «Անուրջ կույսը հերմւսկ շորերով»... «հրաշք աղշիկ» — «Մթնշաղի անուրջների» «Տխրություն» և «Հրաշք աղջիկ» բանա¬ ստեղծություններից են, փոքր ինչ վերափոխված։

6. «Երկդեմ Մեդուզա»... «արնոտ գրկում»... «տանջանք ու թաիւիծ» — '(Գիշեր և հուշերի» «Մեդուղա» բանաստեղծությու նից են, 7. «Ցնորքների դիցուհի»... «երկրի մանուշակ» — նույն «Հրաշք աղջիկ» բանաստեղծությունից է։

Տ. «Մեղքի քարայրում», «մութ ցանկությամբ հեզ մարմինո տանջիր», «արնահոս թող ցավի... — «Գիշեր և հուշերի» «Մեղքի մթին քարայրից» տողով սկսվող բանաստեղծությունից ենճ երբեմն վերափոխված, վերադասավորված բառերով։

9. «Կրքոտ բերկրությամբ», «արնոտիր շարթերն իմ», «սիրտս իւայթիր» — <րՄթնշաղի անուրջների» «Ցանկություն» բանաստեղծու¬ թյունից են: ԵՂԻՇԵ ՋԱՐԵՆՑԻ ԴԱՍ ԱԽՈՍՈԻՌՅ ՕԻՆԸ («Ռուսական արդի պոեզիան») (էէ 599) Դասախոսությունը կարդացել է 1923 թ. ապրիլի 10-ին։ Հաղոր¬ դումը Տիմուս ստորադրությամբ (որ Տ. Հախումյանն է) տպվել է նույն թվի ապրիլի 12-ին ԽՀ M 74։ Տպադրվում է նույնից։ Ապրիլի 13-ին ԽՀ Л? 75-ում շարունակվող հաղորդումը վերա֊ բերոէմ է դասախոս ութ յան շուրջը ծավալված մտքերի փոխ անակու֊ 776