Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/789

Այս էջը սրբագրված չէ

ՀԿ(բ)Կ Կենտկոմի մայիսի 9-ի որոշման առիթով հրավիրված գրողների և արվեստագետների ընդհանուր ժողովում։ Հաղորդումը «Գրողները և արվեստագետները գրական և արվեստի կազմակերպությունների վերակառուցման մասին» վերնազրով տպվել է ԳԹ 1932 թ. մայիսի 20-ի .V 9-ում։

 1. Պրոլետասոցիացիաներ ասելով Չ-ը նկատի ուներ Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան, «Նոյեմբեր» միությունը, Հայաստանի պրոլետարական գրողների միությունը: 
<ԵԼՈԻՅԹ ԱԼԱԶԱՆԻ «ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ»- ՎԵՊԻ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԻՍՊՈԻՏՈՒՄ>
(էջ 547)
 Չ-ի ելույթի հաղորդումն է Վ. Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում.» վեպի լեզվին նվիրված դիսպուտում՝ 1934 թ. հունիսի 4 Դիսպուտի վերաբերյալ 1934 թ. հունիսի 20-ին ԳԹ N 16_ում տպվել է հաղորդում՜ «Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպի լեզուն» վերնագրով: Տպագրվում է Չ-ի ելույթին վերաբերող հատվածը։ 
 1. Ալազանի վեպի լեզվի մասին զեկուցել է Ա. Բակունցը, հաղորդման մեջ ասված է, «Այնուհետև զեկուցողը շեշտում է, որ ինքը մանրամասնորեն խոսեց հատկապես թերությունների մասին, քանի որ այդ թերությունների վերհանումը կօգնի ինչպես գրքի հեղինակին, նույնպես և մեր մյուս գրողներին, հետագայում ավելի խստապահանջ լինել դեպի լեզուն, խուսափել արձանագրված թերություններից։ Եթե ես շեշտը դնում եմ թերությունների վրա, դա չի նշանակում, թե այս դիրքը չունի լեզվական առավելություններ, որոնց վրա ես չեմ կանգ առնում: Հիմնական առավելությունն այն է, որ հեղինակն այս գրքում օգտագործել է մեր լեզվի գրեթե բոլոր աղբյուրները և՜ բարբառները, և՛ գրաբարը, և՜ արևմտահայերենը, և՛ այսօրվա խոսակցական ու գրական լեզուն։ Ես գտնում եմ, որ դա մեր նոր գրականության մեջ առաջին փորձն է, և որպես այդպիսին շատ բանում հաջողված է։ Հեղինակը փորձել է օգտվել վերոհիշյալ բոլոր աղբյուրներից և ստեղծել է իր լեզվական ամբողջությունը։ Այդ փորձը 

տեղ-տեղ մատնվել է անհաջողության։ Անհաջողության հիմնական պատճառն այն է, որ հեղինակն անհրաժեշտ ջանք չի գործադրել տարբեր աղբյուրներից վերցրած նյութերն այնպես ձուլել իրար, որ ստացվեր մի կուռ լեզվական ամբողջություն, գեղարվեստական ամբողջություն»։