Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/79

Այս էջը սրբագրված չէ
Есть еще хорошие буквы: Эр. Ша. Ща.—14 Աբովը կարծում է միամտաբար, որ էականը ռուսական «շչ֊ան է. և որովհետև հայերենում այդ չարաբաստիկ <շչ»-ան չկա—հետևապես թող հրապարակը դաոնա—<ր պլոշչադ».,. Այո։ Բովանդակությունից պիտի բխի ֆորմալ ամենայն չին նորությունն անդամ, եթե ոչ դուրս կդա <րհան¬ ճարով բանջար քաղել» կամ <ճահիճում ճուտեր ճզմել»^5—այսինքն' ճը-ճր-ճը-ճր, բայց մեջը — փուչ, ոչ պատկեր է ստացվում, ոչ էլ իմաստ, անորոշ, տարածական, հեղհեղուկ մի բան, որ ավելի է ոչ-կոնկրետ ու աբստրակտ, քան Տերյանի «ցնորքների դիցուհին», որը, այսպես, թե այնպես, էլի հենվում էր հոգեկան լիքը բովանդակության վրա, և որպես այդպիսին, որպես զգայահուզա կան կոմպլեքս' կոնկրետ էր, կենդանի, հարանուն:— Վերջացնենք։ — Աբովի <Դանակը բկին»֊ր վիժվածք էյ շուտ ծնված երեխա։ Այն թեման (մանավանդ «էգուցը)) , որ շոշափում է Աբովը, պիտի մնար ոչ միայն իր, այլև ժամանակի <փորում»— առնվազն հիսուն տարի։ Հիսուն տարի առաջ է <մոր փորից ընկնել» (դանակր բկին»-ր։ — Աբովը լավ կանի, եթե մեր օրերում ապրի։ Գրքույկում կան մի երկու հաջող կտորներ, լավ է ընդհանուր առումով վերջին բանաստեղծությունը7, որ գրված է Մայակովսկու հետևողությամբ։ 79