Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/790

Այս էջը սրբագրված է

Չ-ի ելույթի հաղորդումն է «Մեր պոեզիայի լեզվի շուրջը» դիսպուտում, որ տեղի է ունեցել 1934 թվականի հունիսի 8 — 10-ը (Չ֊ը ելույթ է ունեցել հունիսի 9-ին)։ «Դիսպուտ մեր պոեզիայի լեզվի շուրջը» վերնագրով 1934 թ. հունիսի 20֊ին ԳԹ № 16-ում տպվել է հաղորդում, որից և տպվում է Չ-ի ելույթին վերաբերող հատվածը։

Պոեզիայի լեզվի շուրջը զեկուցել է գրականագետ Վ. Թերզիբաշյանը (1899—1964). Հաղորդման մեջ զեկուցման առթիվ ասված է, որ «Ելույթ ունեցող ընկերները, չնչին բացառությամբ, շեշտեցին զեկուցման անբավարար որակը, սխալ ընթացքը և աշխատեցին շոշափել մի շարք հիմնական խնդիրներ»:

Նույն հաղորդման մեջ Ն. Զարյանի ելույթի վերաբերյալ կարդում ենք. «Ընկ. Ն. Զարյանն իր ընդարձակ ելույթում կանգ առավ ածականների և էպիտետների գործածության վրա։ Նա այն միտքը զարդացրեց, թե ածականների առատ գործածությունն ընդհանրապես բնորոշ է միստիկ և ռոմանտիկ գրողներին, այնպիսի գրողների, որոնց ստեղծագործության բնորոշ գիծն է անորոշությունը, վերացականությունը և այլն։ Այս տեսակետից մոտենալով Ժամանակակից պոեզիայի լեզվին, ընկ. Զարյանը օրինակներ բերեց ընկ. ընկ. Չարենցի, Մահարու և Ալազանի ստեղծագործություններից և շեշտեց, որ առատ ածականներ գործածելու տենդենցն ուժեղ է այդ ընկերների վերջին ստեղծագործությունների մեջ։ Ընկ. Զարյանն ածականների գործածության այս ու այն փաստերից բխեցնում էր սոցիոլոգիական հետևություններ։ Նա մատնանշեց, որ ածականների երեք կատեգորիա գոյություն ունի մեր այսօրվա պոեզիայի մեջ՝ մեռյալ ածականներ, անհաջող ածականներ և հաջող ու տեղին ածականներ: Նա մի քանի օրինակներով պարզեց իր միտքը»:

Զեկուցողին և Ն. Զարյանի այս ելույթին է առարկել Չարենցը (այլև՝ Վ. Նորենցը, Գ. Սևակը, Ս. Տարոնցին, Գ. Սարյանը, Ստ. Զորյանը, Մ. Արմենը, Ս. Հարությունյանը, Ա. Բակունցը և ուրիշներ):

1. «ածականների տեսության»... փոխ է առնված վաղ շրջանի կոնստրուկտիվիստներից — Բնորոշ է, որ St շրջանում