Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/791

Այս էջը սրբագրված է

ագեպտոզիայի պաշտպանության դիրքերից Չ–ը մերժում էր ածականը առհասարակ («ագիտկան բոլորովին չի սիրում ածական», տե՛ս «Աբով․ ոեդինի ֆրոնտ» գրախոսականը սույն հատորում), որ արվեստի լեզուն մեքենայացնելու, արվեստում «ոչ թե անհատական, այլ դասակարգային բնորոշ կողմերը» արտահայտելու կոնստրուկտիվիստական սկզբունքների դրսևորումներից էր (տե՛ս Եղիշե Չարենց. «Կոմալմանախ» գրախոսականը սույն հատորում)։

<ԵԼՈԻՅԹ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ԴԻՍՊՈԻՏՈԻՄ>

(էջ 549)

Չ-ի ելույթի հաղորդումն է 1934 թ. հունիսի 11 — 13-ը լեզվի շուրջը կազմակերպված դիսկուսիային:

«Երրորդ դիսպուտ լեզվի մասին» վերնագրով ԳԹ 1934 թ. № 16֊ում տպվել է հաղորդում, որից և տպագրվում է Չ-ի ելույթին վերաբերող հատվածը։

Դիսկուսիայում զեկուցող էր Դ. Դեմիրճյանը, զեկուցման սկզբում նա անդրադարձել է գրական լեզվի զարգացման հարցերին նախահեղափոխական շրջանում:

«Զեկուցման երկրորդ մասում ընկ. Դեմիրճյանը, խոսելով մեր գրողների լեզվի մասին, ըստ լեզվի զարգացման տենդենցների՝ երկու գլխավոր խմբերի բաժանեց գրողներին, որոնցից մի մասն աշխատում է իր լեզվի մեջ դրսևորել խոսքի ներքին ուժը, ձգտելով գրական լեզվի նոր բարձունքների։ Այդ խմբի ամենաուժեղ արտահայտիչները զեկուցողը համարում է Ե. Չարենցին ու Ա. Բակունցին և գտնում է, որ ավել կամ նվազ չափով նույնպիսի տենդենցներ է նկատվում նաև Ալազանի, Նորենցի, Թոթովենցի, Զարյանի, Սարյանի և Տարոնցու լեզվում:

Երկրորդ խմբի մեջ ընկ. Դեմիրճյանը մտցնում է այն գրողներին, որոնք, նրա կարծիքով, գործադրում են այսօրվա մասսայական լեզուն, նրա ներքին բոլոր կանոնների համաձայն։ Այդ խմբի մեջ են մտնում Ստ. Զորյանը, Մահարին, Մ. Արմենը և Արազին»։

1. Ն. Ջարյանի ելույթի առթիվ հաղորդվում է. «Ընկ. Ն. Զարյանն առարկում է իր լեզվական թերությունները մատնանշողներին, ապա խոսելով Ա. Բակունցի «Ծիրանի փող» պատմվածքի լեզվի մասին, գտնում է, թե այն հանգամանքը, որ Բակունցը պատմվածքի մեջ իր խոսքերը գրել է մաքուր գրական լեզվով, իսկ սասունցի