Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/792

Այս էջը սրբագրված է

դյուզացուն խոսեցրել է բարբառով՝ դրանով աղայական վերաբերմունք է ցույց տվել դեպի գյուղացին և արհամարհել նրան։ Ապա ընկ. Ջարյանն առանձնապես կանգ է առնում Չարենցի «Գովք»-ի վրա և նրա լեզուն համարում է ռեակցիոն, կեղծ կլասիկական»:

Ն. Զարյանի այս ելույթի դեմ է արտահայտվել Չ-ը։

1934 թ. հունիսին կազմակերպված դիսկուսիաներին (թվով 4) Ն. Զարյանը անդրադարձել է նաև «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ» հոդվածով (տե՛ս «Խորհ. գրականություն», 1936, № 3 — 4, էջ 184 — 202)։

ՀԱՎԵԼՎԱԾ

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ԵՐԵՔԻ

(էջ 553)

Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորդ Աբով ստորագրությամբ տպվել է 1922 թ. հունիսի 14-ին ԽՀ № 130-ում. թվադրված է 6 հունիսի 1922 թ., Երևան։ Տպաղբվում է ԽՀ-ից:

Գ. Աբովի վկայությամբ դեկլարացիան գրել են ինքն ու Չ-բ Թիֆլիսում, Վշտունու բնակարանում։ Իր հուշերում Աբովը գրում է. «...Ռտիշչևսկի փողոցի շենքերից մեկում նա (Վշտունին — կազմ.) զբաղեցնում էր Թիֆլիսից փախած բուրժույներից մեկի սենյակը...

Եկանք համաձայնության.

— Դուք գրեք դեկլարացիան, ես գնամ մի քիչ ուտելիք ու խմելիք բերեմ,— ասաց հյուրասեր տանտերը և դուրս եկավ։

Երեքի դեկլարացիան պատրաստ էր, երբ նա վերադարձավ ուտելիքներով» (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 122)։

Հուշերում Աբովը պատմում է Երեքի դեկլարացիայի և ելույթների բազմաթիվ այլ մանրամասնություններ, որոնք եզակի վկայություններ են Չ-ի այդ շրջանի գործունեության վերաբերյալ (տե՛ս նույն գրքի 119 — 128 էջերը)։

Բանավոր զրույցի Ժամանակ Աբովն ասում էր, սակայն, թե դեկլարացիան գրել է ինքը, և ինքնագիրը պահպանվում է իր անձնական արխիվում։ Արխիվն առայժմ գտնվում է նրա ժառանգների մոտ և հավանաբար Երեքի գործունեության հետ կապված նոր պարագաներ կարելի լինի պարդել ձեռքի տակ ունեսալուց հետո: Թերևս