Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/793

Այս էջը սրբագրված է

գտնվի նաև դեկլարացիան Աբովի ինքնագրով։ Բայց, նախ—բացառված չէ, որ Չ-ը կարող էր և թելադրել. ամենակարևորը՝ անհերքելի փաստ է, որ դեկլարացիան համապատասխանում է դրական այն ըմբոնումներին և սկզբունքներին, որոնք Չ-ը շարադրել է նույն օրերին գրած «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը», «Ապադասակարգային ինտելիգենտը» և դեկլարացիան» հոդվածներում։

Ավելորդ չէր լինի մտաբերել Չ-ի կարծիքը Դեկլարացիայի և «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածաշարի մասին, որ շարադրել է ««Ապադասակարգային ինտելիգենտը» և դեկլարացիան» հոդվածում. «Մեր դեկլարացիայի և իմ հոդվածաշարքի մեջ և ո՛չ մի հակասություն։ Դեկլարացիան մեր ծրագիր-մաքսիմումն է, իսկ իմ հոդվածի վերջին մասը — մեր այսօրվա անելիքների ուղղությունը բնորոշող գիծը»։

Դեկլարացիան առիթ է տվել բուռն բանավեճերի, քննադատվել է իրավացիորեն (մանրամասնությունները տե՛ս սույն հատորի առաջին հոդվածների ծանոթագրություններում), մերժվել ու մերժվում է հատկապես նրանում արտահայտված ժխտողական վերաբերմունքը անցյալի ժառանգության հանդեպ, բալց և գնահատվում է նրա դերը դրական կյանքը նոր խնդիրների ոգով լիցքավորելու իմաստով։

1․ «Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ» — Քմահաճորեն կցմցված արտահայտություններ են Վ, Տերյանի բանաստեղծություններից։ Երեքի դեկլարացիան ամենից առաջ ուղղված էր Տերյանի և տերյանական պոեզիայի դեմ, որը Չ-ը համարում էր բանաստեղծական տիրապետող դպրոց։

«ՍՏԱՆԴԱՐՏԻ» ԿՈՒՐՍԸ

Եղիշե Չարենց, Կարո Հալաբյան, Մ․ Մազմանյան ստորագրությամբ տպվել է 1924 թ, մայիսին Տt № 1, էջ 1—2, թվագրված է Մոսկվա, 1924 մայիսի 5։ Տպագրվում է St-ից։

Իր հուշերում ճարտարապետ Մ․ Մազմանյանը գրում է, «1924 թ, սկզբներին Չարենցի հետ ձեռնարկեցինք գրական-գեղարվեստական մի ամսագրի հրատարակության։․..

Անունը առաջարկեցինք դնել «Ստանդարտ»։ Չարենցը երկմտում էր այդ անվան նպատակահարմարության նկատմամբ։ Նայեց բառարաններում