Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/83

Այս էջը հաստատված է

պոետիս, սիրով ու գուրգուրանքով ասված այս խոսքերըոր շատերին կարող են թվալ անժամանակ ու անտեղի։

***

Հով. Թումանյանը։

Նա ապրում էր մեզ հետ, բայց հեռու էր մեզանից: Նա ինձ թվում էր հաճախ երազում տեսած, կամ մանկական հեքիաթից մեր աշխարհն ընկած կախարդական մի հայելի, որին նայողը կտեսնի իր մանկությունը, մանկությունը մութ ու անվերադարձ։ Հնի, անցյալի, նահապետական գյուղի մութ ու կախարդ կենցաղի կենդանի հայելին էր Թումանյանը. այնտեղից, ծուխ ու մշուշ դարձած տարիների ծոցից բերել էր Թումանյանը իր հետ մի կախարդական լապտեր։ Ինքը տրամվայ նստած, եվրոպական շորերով ու թավիշե գլխարկով գնում էր փողոցից-փողոց, կամ նահապետական իմացության թախիծը դեմքին՝ նայում էր հսկա քաղաքի վրայից թևաշաչ թռչող սավառնակներին — իսկ հոգում հինն էր, անցածը, լոռեցի Սաքոն, Անուշը, սարերի ջան-գյուլումը, Համբարձման գիշերը, «իգիթ տղերանց» պրիմիտիվ սերն ու ատելությունը, Մոսին ու Սարոն:

Եվրոպական մաեստրոյի ճաշակով կահավորված իր բնակարանում, ուր այնքան տարօրինակ էր թվում տանտիրոջ գեղջկական հյուրընկալությունը, էլեկտրական սառն ու անհաղորդ լամպի լույսի ներքո նա, եվրոպական շորերը հագած այդ լոռեցի Հովհաննեսը, տարիներ շարունակ գրում էր մեզ համար պարզ ու զուլալ երգեր, մթին ու խորհրդավոր պոեմներ, որոնցում հոսում էր իր նահապետական հոգին դեպի հինը, անցածը, նահապետականը։ Արթնանում էին նրա վճիտ հոգում, որպես