Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

համաշխարհային առաջխաղացում էն, այնինչ մեր կենցաղը, մեր նայիրյան կենցաղը դեռևս մինչարդյունաբերական է՝ կցորդված պրոլետարիատի ճակատամարտին իր աշխատավորական թևով: Իսկ սա նշանակում է, որ դեպի վաղը ձգտող, դեպի օրերի դինամիկական շաչյունը ձգվող մեր պոեզիան այսօր պիտի ձգտի ոգևորության հյութեր ծծել կենտրոնների կենցաղից, այլապես նա կմնա առկախ օդում, կմնա «երկու, աշխարհի սահմանագծում», ինչպես մնաց Տերյանը։ Գալիքը, նորը, կյանք մտնողը — արդյունաբերականն է, դինամիկականը, էլեկտրիֆիկացիան՝ այն, որ —

Պիտի գա՝, պիտի՝, պիտի գա՝
Երկաթի հզո՜ր զնգոցով—
Դեպի մեր խուղերը գորշաքար,
Դեպի մեր երկիրը քոսոտl6

Ահա՝ գալիքը, ահա՝ այն, որ կյանք մտնել է սկսել, արդեն դրել է ոտքը Երևան ու Գյումրի։ Եվ այս էլեկտրատեխնիկական նոր, իրենով մեր երկրի լինել թե չլինելը որոշող ֆորմացիայի սոցիալական բովանդակությունը դրսևորելու համար անգամ լեզվական ուրիշ միջոցներ են հարկավոր, ստեղծագործական տարբեր մոտեցումներ։ Ուրիշ պիտի լինի մեր օրերի երգը, և նա, ուզե էլ, չի՛ կարող առնչվել հնին, անցյալին։ Գուցե նա և՛ս, մեր այսօրվա պոեզիան, պիտի դեռ երկար ժամանակ թպրտա «երկու աշխարհի սահմանագծում»—բայց այդ լինելու է այլևս «երկունք» և ոչ թե հոգևարք. երկրի շինարարության, արդյունաբերացման հետ զուգընթաց. որպես վերնաշենք նրա ետևից հազիվհազ հասնելով՝ կծնվի նա, վաղվա մեր պոեզիան, զարգացման այլ ուղի֊ այլ ճանապարհ նրա համար չկա: Եվ ինչքան որ հեռու կլինի մեր վաղվա պոեզիայի սոցիալական