Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/96

Այս էջը սրբագրված է

ризм» գրքույկի առաջաբանում5 Լունաչարսկին ասում է՝ «Մինչև վերջին ժամանակներս մարքսիստ քննադատների աչքին ռուսական ֆուտուրիզմը մի հատված էր իտալականի, այնինչ հարկավոր է ասել, որ նման տեսակետը սխալ է և առաջ է եկել այն հանգամանքից, որ մեր քննադատները մոտեցել են ռուսական ֆուտուրիզմին CVMMapHO, ընդհանուր առումով, և այլն և այլն».— կարճ ասած իր այդ առաջաբանով Լունաչարսկին միանում է Լերսի այն կարծիքին, որ ռուսական ֆուտուրիղմր իտալականից միանգամայն տարբեր հասարակական բովանդակություն ունեցող դրական հոսանք է, վերջին հաշվով մի տեսակ նեո-նարոդնիկություն, որ բացատրրվում է ռուսական տնտեսա-հասարակական ուրույն միջավայրով:

 Մենք գիտենք, որ նախքան իր այդ առաջաբանը Լունաչարսկին միանգամայն հակառակ կարծիքներ է հայտնել նույն ռուսական ֆուտուրիզմի մասին6,—բայց դրա համար էլ պատասխանատու ենք ոչ թե մենք, այլ ինքը՝ Ա. Վ. Լունաչարսկին։ 
 3. Հարկադրված եմ ասել, որ ես ո՜չ մի անգամ գրական խմբակ չեմ ունեցել Հախումյանի հետ7։ Հալաբյանի — ճիշտ է՝ մենք միասին մտադիր էինք հրատարակել 

ֆուտուրո-կոնստրուկցիվիստական ժուռնալ «Ավանգարդ» անունով8, բայց գործը գլուխ չեկավ միջոցներ ու համախոհ աշխատակիցներ չունենալու պատճառով: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Տիգրան Հախումյանը դասախոսություն է կարդացել իմ մասին9 և գրել է«Խ.Հ.»֊ում ու «Պայքարումս» — սրա համար էլ պատասխանատու է ինքը Հախումյանը և վերոհիշյալ թերթերի խըմբագրությունը. ես չեմ կարող փակել Հախումյանի բերանը, որ իմ մասին լավ կամ վատ չգրե կամ չխոսե.