Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/98

Այս էջը սրբագրված է

չենք կարող համարել այն մի երկու խոսքերը առողջ մկանների և հեղափոխության մասին, որ կային «Երեքի» դեկլարացիայում։ Կրկնում ենք` ավելին չէր էլ կարող լինել — և մենք հիմա, «Երեքից» երկու տարի անց, համարձակ կարող ենք այդ խոստովանել։

«Երեքի» դեկլարացիայի այդ հիմնական բացն է ահա, որ գալիս է լրացնելու «Ստանդարտը»։ Գրականությանը վերաբերող նրա առաջադրությունները ոչ թե ժխտումն են կամ փոփոխությունը «Երեքի» դեկլարացիայի, այլ վերջինիս զարդարումը, կոնկրետացումը. նրա իդեոլոգիական և ձևական դետալիզացիան։

* *

*

Ւնչպես ասված է «Ստանդարտի» առաջնորդողում`2 արվեստի և գրականության այսօրվա անելիքների մեր կուրսը առաջադրելիս մենք ելել ենք այն հիմնական տեսակետից, որ պրոլետարիատի դիկտատուրայի ժամանակաշրջանում արվեստը պետք է ոչ թե արտացոլի, այլ ամենաակտիվ, ամենագործն ակտն ու ամենաանմիական ձևով պայքարի։ Այս հիմնական տեսակետից ելնելով է ահա, որ մենք արվեստին և գրականությանը իբրև այսօրվա անելիք առաջադրում ենք այդ արվեստների բացառապես ակտիվ, անմիջական տեսակը—ագիտկան, բառիս ամենալայն առումով` սկսած ագիտ-բանաստեղծությունից մինչև արկածային ագիտ վեպը, սատիր-ագիտը ու հերոսական ագիտ-դրաման:

Մենք գիտենք, որ «ագիտկա» բառը կարող է խրտացնել մեր ոչ միայն «ապադասակարգայիններին»: Բայց դրանց հանգստացնելու համար մենք ամենքից առաջ կհիշեցնենք դեռ Հայնրիխ Հայնեի այն խոսքը, թե` «Տիցիանյան Վեներայի կոնքերը և Լյութերի վիտտենբերգյան