Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/132

Այս էջը հաստատված է

կխոսին կոր… Նայեցա օր ճար չի կա, ուրանալը ավելի գեշ պիտի ըլլա, ըսի որ, ասանկ խոսքեր մը դարձան տիկին Անթառամի հետ, բայց նշանը ետ ընելու խնդիրը չի կա… բայց այդ խոսքերեն այնչափ հուզվեցա, որ… Ռոզիկը ըսես մազ մնար նորեն լալ պիտի սկսեր, շուտով մը խոսքը կարճ կապեցինք ու դուրս ելանք…

− Իրենք ուրկե՞ իմացեր են այդ խոսքերը,− հարցուց Ղուկաս էֆենտի։

Ճանըմ, ամենուն բերանն է եղեր, քանի մը տեղե լսեր են։ Սմսարյաններեն լսեր են, Տ. Միքիասեն լսեր են, ուրիշներն լսեր են…

− Ատ Անթառամին ու Միքիասին խառնած բաներն են ասոնք… խալթախը ելեր նամակ ալ գրեր է ինծի…

− Ի՞նչ նամակ,− հարցուց Թագուհի անձկությամբ։

− Նա կարդամ տե՝ մտիկ ըրե։

Եվ Ղուկաս էֆենտի իր կնոջ կարդաց այն նամակը, զոր տունեն ներս մտած ատենին տվեր էին իրեն։

Տիկին Թագուհի այս նամակը լսելով, բոլորովին այլայլվեցավ։

− Ալ հիմա հասկցա, որ այս գործը չպիտի ըլլա. ամենեն աղեկը ժամ առաջ նշանը ետ ընել ու խոսքը մեջտեղեն վերցնելն է։

− Խե՞նթ ես, քա,− դոչեց Ղուկաս էֆ. ոտք ելլելով,− ընդհակառակը ամեն բան ընելու է, որպեսզի հարսնիքը ժամ առաջ ընենք, լմնցունենք ու այդ ամենուն ալ բերնին չափը տանք… ե՞տ ընենք մի, որպեսզի բոլոր այդ խոսքերը վրանիս վավերացվին, հա՞… Աստված չընե, եթե պետք ըլլա, բոլոր հարստությունս կզոհեմ, այս նշանը ետ չեմ ըներ… ինծի Ղուկաս էֆենտի կըսեն…

− Աղեկ, բայց այս խոսքերուն, այս խաղքություններուն առաջքը ի՞նչպես պիտի առնենք։

− Դուն վաղը առտու պաարաստվե, երթանք այդ տիկին Անթառամ օլաճախը տեսնանք, ես անոր բերանը գոցելու կերպը գիտեմ… մինչև հիմա ձայն չհանելուս համար, կերևա որ համարձակություն առավ, կեցիր ես անոր ով ըլլալը հասկցնեմ…

− Ի՜նչ,– գոչեց տիկին Թագուհի,– կռի՞վ ընելու պիտի երթանք…

− Չէ, կռվի բան չկա,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ իր որոշումը տված էր,− բարեկամաբար պիտի տեսնվինք, հինեն