Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/158

Այս էջը հաստատված է

Եվ հետո գործը ոևէ վտանգ մը, ոևէ հեռավոր ապագա գայթակղաթյուն մը հառաջ չպիտի կրնար բերել։ Շուշանիկ ոչ հայր ուներ, ոչ եղբայր, այլ պառավ մայր մը և անդամալույծ մորաքույր մը, որոնք չպիտի կրնային զինքը ոևէ կերպով անհանգիստ ընել կամ շահագործել։ Վերջապես այդ Շուշանիկը անանկնալ բախտ մըն էր, որ կիյնար երկինքեն և որմե չօգտվիլը հիմարություն պիտի ըլլար իրեն պես ապրած ու փորձառու մարդու մը համար։ Գիշերը մինչև լույս այս բղջախոհ մտածումները իր միտքը լլկեցին և առտուն գրեթե անհանգիստ զգաց ինքզինքը։ Իր զգայամոլ ու բուռն խառնվածքին համար տանջանք մը եղավ այդ աղջիկը, որուն պատկերը վայրկյան մը չէր կրնար վանել երևակայութենեն։

Ու վերջապես հղացավ այն գարշելի միջոցը, որով պիտի կրնար հագուրդ տալ իր ցանկության մոլուցքին։

Բերայի մեջ սիրո միջնորդուհի մը կճանչնար, որուն տունը հաճախ գացած էր և որ մասնագիտությունը ուներ մանկամարդ աղջիկներ հայթայթելու հարուստ հաճախորդներու համար, թեև իր տունը սովորական հանրատուն մը չէր և առերևույթ պատվավորության դրոշմը կկրեր, մանավանդ որ տանը մեջ երբեք աղջիկներ չէր բնակեցներ, այլ միայն առժամապես կհյուրընկալեր զանոնք, կարգ մը մանրակրկիտ զգուշություններով։

Քառասունըհինգ տարեկան, խոշոր, մարմնեղ, պատկառելի երևույթով կին մըն էր Վառվառա հանըմը, որ Պոն Մարշեի մոտերը, քովնտի փողոցի մը մեջ կբնակեր։

Ղուկաս էֆենտի բավական ատենե ի վեր չէր այցելած իրեն, ուստի երբ իրիկուն մը ուշ ատեն դուռը զարկավ ու ներս մտավ, զարմացախառն հաճույքով մը ընդունվեցավ։

− Վայ, Ղուկաս էֆենտի, աս ինչպե՞ս եղավ մեզի հիշեցիր,– գոչեց Վառվառան, մինչ վաճառականը կշտապեր բալթոն հանել՝ վեր ելլելու։

Հյուրանոցին մեջ բազմելով, Ղուկաս էֆենտի, նախ քանի մը շիշ գարեջուր ապսպրեց. հետո, քիչ մը ատեն ասկե անկե խոսելե ետքը, վերջապես իր անակնկալ այցելության նպատակը պարզեց։

Քանի մը օրեն աղջիկ մը պիտի գար իր տունը մարդու մը ընկերակցությամբ, տասնըութը տարեկան, աղվոր աղջիկ մը, Շուշանիկ անուն։ Վառվառ իբրև տանտիրուհի զինքը պիտի ընդուներ, մեկ քանի ձեռագործներ պիտի հանձներ կարելու համար, սակարկություն պիտի ըներ հետը, սակայն առատորեն պիտի