Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/207

Այս էջը հաստատված է

Ճանըմ, աս մեր Ռոզիկին նշանվելու, կարգվելու խնդիրներեն ի վեր։

− Ի՞նչ տարօրինակ բան տեսաք իմ ընթացքիս մեջ, Ղուկաս էֆենտի։

− Ես կսպասեի, որ իբրև մեր տաներեցը, դուն ալ քու կողմեդ ձեոքեդ եկածը պիտի ընեիր գործը դյուրացնելու համար, մինչդեռ աոաջին օրեն սկսար մեքենայություններ ընել և նույնիսկ այդ նշանտուքեն ի վեր այցելություններդ ալ դադրեցուցիր, անշուշտ մեզի գալու երես չունենալուդ համար։

− Այդ ի՞նչ խոսք է, Ղուկաս էֆենտի, դուք էիք, որ աոաջին օրեն ուզեցիք զիս հեռու պահել Ռոզիկի ու Լևոն էֆենտիի ամուսնության գործեն, ես ալ տեսնելով, որ դուք հեռու կփախչիք, պետք համարեցի չմոտենալ, որովհետև ես մյուս քահանաներու պես չեմ, արմանապատվություն ունիմ, և երբ կտեսնեմ, որ զիս չեն ուզեր, ինքզինքս բռնի ընդունիլ չեմ աշխատիր։ Այս բնությունս ճանչցած ըլլալու էիք, քանի որ այնքան տարիներն ի վեր ձեր տաներեցն եմ։

− Ինչ որ է, ենթադրենք որ մենք ալ պակասություններ ունեցանք, բայց դուն իբրև եկեղեցվո պաշտոնյա, իբրև քահանա, պետք էր որ ներողամիտ ըլլայիր և ոչ թե վրեժ լուծելու ետևե իյնայիր։

− Քավ լիցի,− գոչեց Միքիաս,− ես երբեք վրեժ լուծելու ետևե չեմ եղած և արդեն վրեժ լուծելիք ալ բան չի կա, ընդհակառակը ներողամիտ գտնված եմ և եղածներն ալ արդեն մոռցած եմ։

− Ուրեմն ինչո՞ւ այս վերջին դժվարությունները կհարուցանես․․․

− Ի՞նչ դժվարություն…

Ճանըմ, աս պաշտոնական թուղթերը ինչո՞ւ ամիս մըն է քովդ պահեր, չես ի տար որ տեղը ղրկենք։

− Ես այդ մասին դժվարություն հարուցանե՞մ. բնա՛վ երբեք, սրբազան պատրիարքն է, որ հարկ տեսած է նոր քննություն մը կատարել տալ մյուսյա Լևոն Կոկիկյանի մասին, և ասիկա ձեր օգտին համար։

− Ի՞նչ քննություն, ի՞նչ օգուտ,– հարցուց Ղուկաս էֆենտի, զարմացած։

− Կեցեք որ բացատրեմ,− շարունակեց Տ. Միքիաս քահանան։–