Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/283

Այս էջը հաստատված է

Ղուկաս էֆենտի, որ այդ տեսակ գործերու մեջ օտար ու նեղացուցիշ վկաներե կխուսափեր, իսկույն ոտքի ելավ և սպասուհիին կամաց մը հրամայեց, որ հեռանա, հետո սենյակին դուռը գոցեց և մոտեցավ Երանիկի։

− Ինծի նայե,− ըսավ ձայնը մեղմացնելով,− այս ատեն ո՞ւր կուզես որ երթամ. եթե շոգենավ ըլլար՝ Բերա կվերադառնայի, բայց վերջին շոգենավը արդեն գնաց, ձգե այս գիշեր ալ հոս մնամ ու վաղը առտուն կանուխ կելլամ կերթամ։

Բայց մյուսը տրամադիր չէր։

− Չէ, հիմա պիտի երթաս,− կպոռար,− եթե շոգենավ չի կա, կրնաս Պեոյուք Տերե պանդոկ մը երթալ և գիշերը հոն անցնել․ ինչ որ ալ ըլլա, չեմ ուզեր, որ վայրկյան մը հոս մնաս…

Վաճառականը տեսավ, որ անկարելի էր խոսք հասկցնել և եթե ավելի երկար ատեն ընդդիմանար, գուցե գայթակղության մը տեղի տված ըլլար, որովհետև քենին հայտնապես գրգռված էր, ուստի խոհեմություն համարեց տեղի տալ։

− Լավ, լավ, հանդարտե, ահա կերթամ կոր, միայն թե վստահ եղիր, որ եթե պաղարյունով մտածես ըրածիդ վրա, դուն ալ պիտի հասկնաս, որ շատ անվայել ու խենթ գործ մըն է ասանկ գիշերով զիս դուրս վռնտելը և գուցե պիտի զղջաս։

− Դուրս ելիր,− գոչեց Երանիկ, իբրև պատասխան այս խոսքերուն։

Ղուկաս էֆենտի, «օխ» մը արձակեց, հուսահատաբար գլուխը օրորեց, ֆեսը դրավ և դուրս ելավ։

Երանիկ անոր տան դուռը գոցելը և դուրս ելլելը լսելով, հառաչ մը արձակեց և բազմոցին վրա իյնալով՝ սկսավ հեծկլտալ։

Իսկ վաճառականը գլխիկոր ճամփան շարունակելով, մինչև նավամատույց եկավ․ հոնկե նավակ մը նստեցավ և Պեոյուք Տերե ուղղվեցավ։

— Տարօրինակ բան,− կմտածեր ինքնիրեն.− ի՞նչ եղավ այս կինը մեկեն ի մեկ, շատ աղվոր կապրեր կոր հոս. Սամսոն երթալ մը մեջտեղ հանեց, կարծես թե հոն էրիկը ոսկիներու մեջ կլողա կոր… թող երթա ու պոյը կտեսնա։

Եվ այս միտքն ի վար սպառնալիքով վաճառականը իր սիրտը հովացուց։

Պեոյուք Տերե հասնելով, գնաց նավամատույցի սրճարանը, ուր միս մինակ քանի մը գավաթ օղի խմեց, հետո գնաց կերակուր