ոևէ կերպով չէր կրնար արատավորել զինքը և թե մյուս կողմե իր անձնական շահերը կպահանջեն չվշտացնել Մարգար էֆ-ին պես մեկը, որ առևտրական հրապարակին վրա կարևոր դիրք մը կգրավեր։
Տիկին Շազիկ անդրդվելի կմնար իր համառության մեջ ու տեղի չէր տար ամուսնույն պատճառաբանություններուն։
Առտուն մինչև Պողոս էֆ. կհագվեր նախ եկեղեցի ու ապա գործին երթալու համար, կինը կհամոզեր զայն, որպեսզի ժամկոչ Վարդանին ճամփել չտա։
− Չըլլար, էֆենտիմ, չըլլար, գոնե քիչ ժամանակի համար հեռացնելու ենք ժամեն…
− Եթե իմանամ, որ ճամփեր եք, կձգեմ մորս տունը կերթամ ու ալ մեյ մըն ալ ոտքս այստեղ չեմ դներ,− գոչեց Շազիկ գրգռության ծանրագույն աստիճանին հասած։
− Չըլլա նե՝ Վարդանը ղրկենք, թող երթա ներում խնդրե տիկին Սաթենեն,− ըսավ Պողոս էֆ. իբրև խնդիրը անուշությամբ վերջսւցնելու միջոց մը։
Բայց այդ ալ անընդունելի դատվեցավ կնոջը կողմեն։
− Վարդանը իմ հրամանովս աթոռը հոն դրավ, ուստի պետք չունի ներում ինդրելու, եթե ներում խնդրե՝ իր բերնով ես ներում խնդրած պիտի ըլլամ… կմեռնիմ, ատանկ բան մը չեմ ըներ։
− Ճանըմ, սա քուկին խոսքդ վերցուր մեջտեղեն, մի ըսեր, որ քու հրամանովդ ըրեր է, ուրիշն ալ կիմանա ու ետքը անոնց ականջը կհասնի…
− Թող հասնի, ի՞նչ կըլլա եղեր… կկարծես որ այդ չլթիկեն կվախնա՞մ… քեղի պես։
Վիճաբանությունը շարանակվեցավ այսպես, մինչև որ տիկին Շազիկ հուզումեն , ջղագրգռութենեն, բարկութենեն սկսավ լալ։
Պողոս էֆ. ջանաց հանգստացնել զայն ողոքիչ խոսքերով, անորոշ հանձնառություններով ու խոստումներով։ Կինը լացը դադարեցուց և վճռական շեշտով մը ըսավ.
− Հիմա պիտի հագվիմ ու եաևեդ ժամ պիտի գամ և եթե տեսնեմ, որ Վարդան աղբարը ճամփվեր է, դպրոց պիտի հանդիպիմ, աղջիկս առնեմ ու մորս տունը պիտի երթամ… ա՛լ ինչ կուզես նե՝ ան ըրե։
Եվ տիիկին Շազիկ չառաչմամբ դուռը գոցելով, դուրս եկավ սենյակեն։