Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/629

Այս էջը հաստատված է

Ճանիկ տակավին կարող չէր իր ծիծաղը զսպել, խնդալով հանդերձ, պոռաց սպասավորին.

Ալեքո, շա շիշեի տոլտուր։

Հետո երբ հանդարտեցավ՝ Թորգոմին դարձավ և ըսավ։

− Իրավ շատ թոհաֆ մարդ ես եղեր։

− Ինչո՞ւ համար…

− Հիմա ինե 175 ղրո՞ւշ կուզես կոր․․․

− Կարծեմ նույնիսկ ամբողջ գումարը պահանջելու իրավունք ունիմ, քանի որ գործ մը չէ տեսնված։

− Ժամ մըն է քեզի բացատրեցի եղածը․․․ գործը շատ աղեկ տեսնված է, միայն թե հետո անակնկալ կերպով խանգարված է։

− Ատիկա իմ գիտնալիք բանս չէ։

− Կուզես գիտցիր, կուզես մի գիտնար։

− Ես դրամս ետ կպահանջեմ։

− Դուն սըտեղեն մեճիտիե մը կրնա՞ս տալ հիմա։

− Կատակի ժամանակ չէ,− գոչեց Թորգոմ բարկութենեն կարմրած։

− Կատակ չեմ ըներ կոր, լուրջ կխոսիմ։ Սըկե մեճիտիե մը տուր, սա օղիին հաշիվները մաքրենք… ողորմություն չեմ ուզեր կոր, պե՛, վաղը մյուս օր կվերադարձնեմ… Ալեքո, շիշեյի տոլտուր։

Ուսուցիչը հասկցավ, որ անօգուտ էր այդ դժնդակ տեսարանը շարունակել։ Սրտմտած ոտքի ելավ ու առավ քալեց, միտքը դնելով անգամ մըն ալ բարև չտալու Ճանիկին, մինչև այդ վերջինը զվարթ ձայնով մը կպոռար ետևեն։

− Վարժապետ, նորե՛ն տեսնվենք։

Ի

Մեր ընթերցողները բավական երկար ատեն պտտցուցինք տարաբախտ պրն. Թորգոմի հետ և անկեղծորեն ջանացինք, որ իր հանրագրությունը, որուն վրա այնքան հույսեր դրած էր, հաջողությամբ պսակվեր և սակայն Մեռոնսզ Ճանիկի միջամտությունը ամեն բան խանգարեց։

Հարկ է ըսել, որ Ճանիկ և ոչ մեկ ստորագրություն դնել տված էր հանրագրության ներքև և ինքն էր, որ պատռած ու մի կողմ նետած