− Վա՜յ, հո՞ս ես ընկեր։
Այս բառերով ողջունեցի մեր բարեկամը, Դաշույն Արտունի, զոր տեսած էի արդեն Աթենք ու հետո Եգիպտոս, երբ նորեն իրեն հանդիպեցա Մարսեյլ, Քանըպիեռի վրա։
− Այո՛, երկու ամիս է, հոս եմ,− պատասխանեց իրեն հատուկ կեղծ լրջությամբը, բաոերուն խորհրդավոր իմաստ մը տալ ճգնելով։ Բախտը զիս հոս նետեց․ նայինք սա անիծյալ Համիտը մեգ դեռ ո՞ր տեղվանքը պիտի պտրտցնե։
Հետո՝ մեկեն թևս մտավ ու անուշ, փաղաքշոտ ձայնով մը, որուն մեջ չեմ գիտեր ինչ պապակյալ բան մը կար։
− Ապսենթ մր կխմցնե՞ս կոր,− հարցուց։
− Քալե նայինք,− ըսի իրեն այն տիրական այլ միանգամայն ներողամիտ շեշտովը, զոր միշտ ունեցած եմ նմանօրինակ պարագաներու մեջ։
Պոլիս ճանչցած էի զինքը աոաջին անգամ, երբ Պահճե-Քաբու, վաշխառուի մը քով գրագիր էր և Կարպիս կկոչվեր։ Զվարճասեր, թեթևամիտ, մտացի տղա մըն էր, որուն վրա երբեք հայրենասիրական ախտանիշներ չէի նշմարած Պոլսի մեջ։ Օր մը միայն, Հալքի կղզին, երբ օղի կխմեր, հանկարծ ըսավ.
− Ի՜նչ աղեկ կըլլար, եթե հոս հայու սրճարան մը ըլլար, հոն կերթայինք և ստակնիս փոխանակ հույները առնելու՝ հայը կառներ։
Այդ խոսքերուն ուշադրություն չդարձուցի այն ատեն, հետո իմացա որ Կարպիս ժամանակե մը ի վեր սկսած է եղեր «Դրոշակ» կարդալ և հեղափոխականի համբավ մը շինել իրեն համար։ Նույն միջոցին դեսպանները բարենորոգմանը ծրագրովը կպարապեին և ժողովրդի մեծ մասը այնպես կկարծեր, թե այդ ծրագիրը Հայաստան մը պիտի տար մեզի թագավորով, բանակով ու պաշտոնյաներ ու լեգեոնով մը, այնպես որ հայերուն մեջ պաշտոնաբաշխություններ կըլլային արդեն ամեն մարդուն իր արժանիքին