Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/692

Այս էջը հաստատված է

− Անպիտան,− ըսին ետևեն,− ազգասեր կձևանա կոր բերներուս խոսք առնելու համար։

Տաճկական կառավարության դեմ խոսեցավ.

− Աներեսը դիտմամբ կըսե, որ նայի թե իրեն իրավունք պիտի տա՞նք։

Որոշեց բնավ խոսակցության չմասնակցիլ։

− Բիս մարդը բերանը կըկղպե կնստի, որիշներուն ըսածը մտիկ կընե։

Սուլթանը սկսավ պաշտպանել։

− Ատ էր պակաս, սրիկա՛…

Չէ, ճար չի կա, ազատում չի կա, ուզե չուզե պետք է, որ լրտես մնա։

***

Այն ատեն մյուսյու Ժաք լուսավոր գաղափար մը ունեցավ։

− Քանի որ,− մտածեց,– անպատճառ իբր լրտես պիտի նկատվիմ, գոնե ջանամ օգուտ մը քաղել անկե։

Ալ չբողոքեց իրեն տրված ստոր դերին համար։ Հագավ լրտեսությունը, ծպտվեցավ անով և սկսավ շահադործել զայն։ Պապը Ալիի ցույցին վրա քանի մը ամիս անցեր էր. ձերբակալաթյունը, խուզարկությունը և բանտարկությունը ամենուն գլխին վրա կսավառնեին սպառնալից։ Մյուսյու Ժաք շարունակեց այցելել ծանոթ ընտանիքներու տունը։ Իրավ է, որ աոաջվան մտերմությունը ցույց չէր տրվեր իրեն, բայց ի փոխարեն ավելի հարգանքով կվարվեին հետը։

− Ամա՜ն, գեշ մարդուն հետ գլուխ չելլվիր, հետը աղեկ երթանք,− կըսեին բոլոր անոնք, որոնք «գեշ մարդ» շինած էին մյուսյու Ժաքը։

Ինքն ալ հիմա փոխված էր։ Հանդիսական, կարևոր մարդու մը հովերը ուներ․ ա՛լ բամբասանքի լուրեր չէր բերեր, այլ ավելի լուրջ բաներու վրա կխոսեր.

− Էֆենտիմ, այսօր Զապթիեն էի, նորեն քսան հոգի բերին, ամենուն ալ թևերը կապված։

− Հանցանքնին ի՞նչ է եղեր, Ժաք էֆենտի։

Մյուսյու Ժաք՝ Ժաք էֆենտի եղած էր։

− Ի՜նչ պիտի ըլլար, էտեպսիզություն, որը նամակ բաժներ