Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/73

Այս էջը հաստատված է

երիտասարդ մը, որ ինքն իր գլուխը կրցած է այսպիսի դիրքի մը տիրանալ,− շարունակեց հայրը, − ես ալ կսիրեմ այս տեսակ գործի մարդերը, բայց ամեն բանի մեջ հաշիվ պետք է, մինչև իսկ սիրո մեջ… առանց հաշվի սերը մարդուս գլուխը փորձանք կբերե։

− Բայց ինչո՞ւ այս խոսքերը կընես,− հարցուց խեղճ Ռոզիկ, որ հոր այդ տարօրինակ մխիթարանքներեն ավելի կվշտակրեր ու աչքերը արցունքով կլեցվեին։

− Այս խոսքերը կընեմ քու երջանկությանդ համար, աղջիկս− ըսավ, անողոք հայրը, − եթե, այսպես, իրավցնե զգացումներուդ գերի ըլլաս, ամիս մը առաջ չճանչած մեկ մարդու մեկնումին համար տխրիս ու լաս, այն ատեն ինքզինքիդ տերը չես կրնար ըյլալ… տես, մինչև հիմա գործը հաջողցուցինք, մինչև այս կետին հասցուցինք, որովհետև մենք կրցանք անոնց քիթեն բռնել… որովհետև հաշիվով՝ վարպետությամբ գործ տեսանք․․․ դեռ ամեն բան չլմնցավ, մինչև պսակը լմննալը վարպետությունը ձեռքե ձգելու չէ, այս գործի մեջ տակավին շատ բաներ կրնան դաոնալ, դուն փորձություն չունիս, խելքդ չի հասնիր, բայց ես հեոուն կտեսնեմ… իրավ է որ տղայեն վախ չի կա, բայց անգին հատը մայրը կա, որուն խելքը դարձուցեր են․․․ չտեսա՞ր խոսք-կապ օրվան կերպարանքը, երեսեն զենիր կվազեր կոր, կարծես մեռելի տուն եկեր էր… Տ․ Միքիաս օլահախն ալ ամեն աղտոտություն կընե կոր ետևես։ Ասոնց ամենքը աչքիդ առջև բեր ու խոհեմությամբ վարվե…

− Բայց ի՞նչ ըրած ունիմ,− հարցուց Ռոզիկ այդ խոսքերեն վրդովված։

− Դեռ ի՞նչ պիտի ընես, իրավցնե սիրել սկսեր ես այդ մարդը․․․ կեցիր նայինք, մեյ մը սա հարսնիքը ըլլա, անկե ետքը ուզածիդ չափ սիրե․ բայց մինչև այս ատեն նայե որ ինքզինքդ ազատ պահես, վարպետությամբ, խոհեմությամբ վարվիս… սիրո մեջ խոհեմություն չմտնար, ասիկա աղեկ միտքդ դիր, աղջիկս, ես քու աղեկությունդ կուզեմ, ասոր համար այսպես կխոսիմ․․․ դուն լուրջ աղջիկ մըն էիր մինչև հիմա, նորեն անանկ մնացիր… դուն նայե, որ ան քեզ սիրե, անոր քիթեն բռնես և ոչ թե դուն քիթեդ բռնվիս… այս աշխարհքը խաբեբայությամբ կդառնա։

Ռոզիկ, լռին, աոանց պատասխանելու, մտիկ ըրավ իր հոր իմաստուն խրատներուն, սակայն աոանց կարենալ համոզվելու։ Միտքն ու սիրտը կթռչեին հեռուն, սուրացող կառախումբին ետևեն։ Եվ երբ կառքով վերադարձան Բերա, ճամփան գրեթե խոսք