Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/112

Այս էջը սրբագրված է

III գրողները ավելի շատ հասնում են դիալոգների կառուցմանը և բնավորությունների նկարագրությանը. քան անցքերի միավորմանն ու դասավորմանը։ Այդ կարելի է նկատել համարյա բոլոր երիտասարդ գրողների մոտ»¹9 ։ Փաստն ինքնին հետաքրքիր է այն առումով. որ բոլոր ժամանակներում էլ դրսեվորվել է գրականության տեսաբանների ընդդիմությունը նորի նկատմամբ, մինչդեռ ինքը՝ գրականությունը, գարգացել է անկախ այս տեսության պահանջներից։ Ի տարբերութուն նախորդ ժամանակների տեսաբանների, որոնք պայքարում էին մաքուր ժանրի անձեռնմխելիության համար. ժամանակակից տեսաբանների վերաբերմունքը այլ է։ Նրանք ընդունում են ժանրերի անխուսափելի զարգացումը, ավելին՝ նոր ժանրի ի հայտ գալու փաստը։ Նորագույն տեսությունը չի պարտադրում իր պահանջները գրականությանը, չի ընդվզում ճշմարիտ գրողի ստեղծագործական նվաճումների դեմ՝ համարելով այն անօրինակ շեղում դասական ավանդույթներից, այլ քննում է դրանց ի հայտ գալու խորքային պատճառաբանվածությունը։ Ըստ այս տեսաբանների, որ բխում է գրականության զարգացման պահանջներից, ավանդական ժանրերը կարող են համատեղվել, ներթափանցել իրար մեջ՝ ստեղծելով նոր ժանրատեսակներ (լավագույն օրինակը տրագկոմեդիան է)։ Սակայն նրանք նաև գտնում են, որ ժանրերի կառուցվածքային համագործակցությունը պիտի ընթանա ոչ թե մեխանիկականկցորդումների ձեւով, այլ բնականոն համատեղման ճանապարհով։

Դժվար է ասել, թե տեսաբանների, նաեւ գրողների համար մինչև վերջ հասկանալի են ժանրի զարգացման խորքային շարժումները։ Գրականության պատմության շղթայի մեջ. իբրև հորիզոնական զարգացում, դա արտաքնապես նկատելի է, ուղղահայացի դեպքում խնդիրը բարդանում է։ Ռուս ֆորմալիստները այն աոաջիններից էին, որ փորձեցին բացատրել երեւույթը։ Նրանք առաջ քաշեցին, այսպես կոչված, «փոքր ժանրերի» հատկապես բանահյուսական պարզունակ ժանրերի «ինտեգրացման տեսությունը»։ Վ. Շկլովսկու կարծիքով, ինչի մասին խոսում են նաեւ տեսաբաններ (Ուելլերը եւ Ուորրենը, ժանրային նոր ձեւերը ստեղծվում են հին «պարզունակ ժանրերի համախմբման» ճանապարհով։ Ըստ Շկլովսկու, Դոստոեւսկու վեպերը աոաջացել են «դեդեկտիվ-սենսացիոն» վեպերից, Պուշկինը ծնունդ է «ալբոմային լիրիկայի», Բլոկը գնչուական երգերի, Մայակովսկին՝ հումորեսկոյի։ Ինչ խոսք, ժանրային համատեղության օրենքը անխժտելի է։ Հեռու չգնանք։ V դ. հայ դասական պատմագրությունը, իբրեւ «կանոնակարգված» ժանր, իր բնույթով համադրական է։ Երեւույթը նկատի ունենալով՝ ժանրի հայ տեսաբանը գրել է. «Հայ պատմագրությունը 112 միատարր, միասեռ չէ ժանրային առումով. այն իր մեջ ներառում է միջնա