Արդեն վերր նկատվեց, որ գրականության լեզուն յուրահատուկ է. տարբերվում է առօրյա խոսակցական, գիտական եւ, այսպես կոչված, տեխնիկական−պայմանական լեզուներից։ Տարբերվելով հանդերձ, բացառությամբ՝ տեխնիկականի, այն որոշակի աղերսներ ունի վերջիններիս, մասնավորապես լեզվական տեղայնացումներ ունեցող բարբառների հետ։ Այս խնդիրներին մենք կանդրադառնանք, երբ քննաթյան նյութ դարձնենք գեղարվեստական գրականության լեզվի եւ ոճի հարցերր։ Գրողը ելնելով հերոսների կերպավորման տարաբնույթ պահանջներից, ընտրում է այն լեզվամիջոցները, որոնք հնարավորություն են ընձեռում տեղայնացնել սոցիալականացնել հերոսների լեզուն, որ բանարվեստային հայտնի հնարանք է։ Հանրահայտ է նաեւ այն երեւույթը, որ գրողի մտքի իմաստային ու հուզական ներուժը շատ ավելի մեծ է, քան այդ ամենը զուտ զրական լեզվաշերտով արտահայտելու հնարավորությունը։ Նրան միշտ չէ, որ հաջողվում է բառերի ու բառաշերտերի անհաշվարկու ընտրությամբ եւ գործառությամբ սպառել իր մեջ առաջացած մտավոր-զգացմունքային կուտակումները։ Բառի, դարձվածքի ճիշտ ընտրությանը ասելիքին դիպուկություն ու նպատակային սլացք է տալիս։ Եթե բառը չունի երեւույթը լիարժեք ներկայացնելու կարողություն, չի արժանանամ գրողի ուշադրությանը, ապա նա որոնում է այն համարժեքը, որի իմաստային տարողությանը ընդգրկուն է եւ սպառիչ։ Այստեղ արդեն գործում է լեզվական տարբեր շերտերի գեղարվեստական համադրության օրենքը։ Մոպասանի կարծիքով՝ բառը ոգի ունի, հարկավոր է գտնել այդ ոգին։ Գրականության լեզուն արտացոլվող առարկայի նկատմամբ իներտ եւ միաժամանակ գիտականորեն ճշգրիտ չէ, ինչպես ասենք բնական գիտությունների լեզուն է։ Լեզուն այստեղ անհատականանում, սաբյեկտիվացվում է՝ «շեղվելով» քերականական կանոնիկայից։
Կռոչեի ըմբռնմամբ գեղարվեստական լեզվի մեջ բառը միշտ չէ, որ ապրում է իր «ավանդական կյանքով», այն լրացուցիչ շատ երանգներ ունի, «բառի էքսպրեսիան» այստեղ զգալի է։ Տեսաբաններ Ուելլերի եւ Ուորրենի կարծիքով լեզուն գեղարվեստական գրականության մեջ ոչ միայն ինչ-որ բան է հաղորդում եւ գնահատում է այդ հաղորդելին, այլեւ միաժամանակ ջանում է ներգործել այն ընթերցողի գնահատականի վրա, ում ուղղված է տվյալ խոսքը։ Այս դեպքում, իհարկե, իմաստ չունի մանրամասնորեն խորանալ գրականության լեզվի գոյակերպի կենսաբանության նրբությունների մեջ, քանի որ այն սերտորեն պայմանավորված է ոչ միայն լեզուների զարգացման պատմությամբ, այլեւ յուրաքանչյուր գրողի լեզվամտածողությամբ։ Այստեղ լեզվական օրինաչափությունները անսպառելի են։ Բայց 16