Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/160

Այս էջը սրբագրված է

գեբանությունը։ Իսկ դա տաղանդ ու զգացողություն է պահանջում։ Սերգեյ Գորոդեցկին դիպուկ է բնութագրում Թումանյանի այդ կարողությունը։ «Սյուժեի պարզության, հնչյունային ալիքի անընդմեջության, պատմելու արագության մեջ չկար ոճավորման ժողովրդական պոեզիայի թովչանքը մեխանիկորեն յուրացնելու ոչ մի հետք։ Լիրիկական պատմության, հուզմունքի ողբերգական վախճանից անբաժան լավատեսության մեջ չկար գևքայնության ոչ մի հետք։ Դա ազատորեն թափվող մի երգ էր, որ ծնվել էր ժողովրդի զգացմունքներին միաձուլված ապրումներից»։ Ուրեմն, Թումանյանը գիտեր «ինչը վերցնել եւ ինչը թողնել»։ Այս խնդրին հատակ ուշադրության է դարձնում Արիստոտելը իր «Պոետիկայում»։ «Բանաստեղծական լեզուն գործադրել ոչ տեղին, միայն որպես ի ցույց, դա ուղղակի ծաղր է առաջացնում։ Ամեն բան պետք է լինի չափի զգացողության մեջ»։ Արիստոտելը օգտագործում է «կենցաղային բառեր», «օտարաբանություններ», «ժարգոն», «բարբառ» հասկացությունները՝ շեշտը դնելով հենց սրանց վրա։ Այստեղ կա մի օրինաչափության, որ գործում է հատկապես հայ գրականության ոլորտներում եւ, որը բացատրության կարիք ունի։ Խոսքը վերաբերում է բարբառով ստեղծված եւ ստեղծվող գրականությանը։ Նկատենք, որ գրական համընդհանուր լեզվով ստեղծված գրականության ոլորտում բարբառայինը բացատրվում է նախ եւ առաջ ոճի տեսանկյունից, մանավանդ երբ նկատի ենք ունենում այն փաստը, որ միեւնույն գրողը կարող է սաեղծագործել և՛ բարբառով և՛ գրական լեզվով (Սունդուկյան, Պատկանյան)։ Այս երկու որակների միջեւ, այսպես թե այնպես, լեզվական ընդդիմություն կա, որ հաճախ իբրեւ փոխոճավորման ձեռնարկում (գրական լեզվի մեջ բարբառային ոճեր, ռեպլիկներ օգտագործելը, նույնը՝ հակառակ կողմից) հանդես է բերվում իբրեւ հեգնանք։ Այս հեգնանքային ընդդիմությունը նույնպես փոխադարձ է։ Գրական խոսողը բարբաասխոսին հեգնում է բարբառով եւ ընդհակառակը։ Արիստոտելը, երբ նկատում է, թե վերջինս ի ցույց անելու դեպքում միայն ծաղր է առաջացնում, շեշտը դնում է հենց այդ երևույթի վրա։ Բայց կա մի արիշ հանգամանք, որին քիչ կամ համարյա ուշադրություն չեն դարձրել։ Գրական լեզվին խորապես տիրապետող եւ այդ լեզվով ստեղծագործող գրողը բարբառին կարող է դիմել մի շարք դեպքերում։ Առաջինը տարածքային ներփակ համակարգում ապրող բարբառախոս մարդկանց խմբերի, համայնքի սոցիալ-կենցաղային կյանքն ու հոգեբանությունը արտացոլելու դեպքն է։ Մյուս պայմանը իր միջավայրից դուրս գտնվող բարբառախոսի կոլորիտային կերպը ընդգծելն է։ Երրորդ դեպքը, որ հազվագյուտ է լինում, պայմանավորված է գրողի՝ իր բարբառախոս ծննդավայրի հետ կապված զգացմունքի, կարոտի հետ (բա–