շեշտը դնում է ոչ թե գրողի հոգեկան ներքին լարվածության, այլ խոսքի արտաբերման շարահյուսական ձեւի վրա։ Մինչդեռ գրողի հոգու աշխարհի դինամիկան նրա ոճի դրսեւորման հիմնապատճառն է։ Այս առումով Բաֆֆու խոսքը, հայ մյուս պատմավիպասանների համեմատությամբ, մտահոգության, ցավի ու զայրույթի շեշտ ունի, նրա «... արտահայտության ձեւերն ու պատկերները խիստ կծու ու ծակող են։ Եվ դա չափազանց բնական է... նոր ուղղության նախակարապետները չեն կարոդ փնել «քաղաքավարի ու փափուկ»։ Ամեն մի գրող, որ գրում է սրտի արյունով ու իր ջղերի հյութով, չի կարող ուրիշ կերպ գրել, ուրիշ կերպ արտահայտել։ Նա ստիպված է իր ներքին դառնության չափով արտահայտություններ ունենալ։ Մի՞թե կարոդ է ներքին կսկիծի ահագին հեղեղը դուրս վիժել քաղաքավարության նեղ ու տհաճ ճանապարհով... Ինչպե՞ս շարժել խամրած, դիակացած մարդկանց, ինչպե՞ս ցնցել, թարմացնել նրանց, եթե ոչ նրանց ամենափափակ կողերին միշտ ու անընդհատ հարվածելով»68։ Ինչպես տեսնում ենք, բնորոշումների մեջ շեշտը դրվում է «գրողի հոգու բովանդակության» վրա։ Նոր միայն սրանից հետո կարելի է խոսել տրամադրությանը համարժեք բառի ընտրության, խոսքի շարահյուսական կառույցում նրա դիրքի մասին։ ժամանակակից ոճագիտությունը հատուկ ուշադրություն պիտի դարձնի գրողի բառընտրության եւ բաոօգտագործման երեաւյթին իր խորքային պայմանավորվածությամբ հանդերձ։ Գրողի մտքի իմաստային ու հուզական տարողունակությունը ավեփ մեծ է, քան դրանք բառերով արտահայտելու հնարավորությունը։ Նրան միշտ չէ, որ հաջողվում է բառերի որոշակի ընտրությամբ ու շարադասությամբ սպառել իր ասեփքի խորքը, նրա մտավոր զգացմունքային կուտակումը։ Ստեղծագործելու պահին միշտ ձգտելով դրան, նա աշխատում է ընտրել, ստեղծել լեզվամիջոց ների այնպիսի մի համակարգ, որն ի վիճակի լինի առավել խոր, իմաստալից ու պատկերավոր մատուցել ասելիքը։ Բառի, դարձվածքի ճիշտ ընտրությունը խոսքին դիպուկություն, նպատակային սլացք է տափս։ Եթե բառը չունի երետւյթը լիարժեք ներկայացնելու կարողությունը, չի արժանանում գրողի ուշադրությանը. նա փնտրում է տարողունակ համարժեքը։ Ահա ինչու է Թուման յան ն ուսում, թե՝ գրողի համար մի բառը մի աշխարհ է։ Բառի՝ միտք ու զգացմունք արտահայտելու կարողությունը դրսեւորվում է տեքստի ընդհանուր բովանդակության մեջ, այլ բառերի ֆունկցիոնալ համագործակցության մակարդակներում։ Ստեղծագործելու եւ վերամշակելու ընթացքում գրողը շարունակ որոնում է կարող, նպատակահարմար բառը, բառակապակցությունը, որոնցով եւ պայմանավորված է նրա ոճը։ Արիստոտելը դեռ իր ժամանակ նկատել է. «Հարկավոր է առանձնահատուկ ձեւով մշակել լեզուն, գունատ,
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/164
Այս էջը սրբագրված է