Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/175

Այս էջը սրբագրված է

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
- Մահացողի տխուր կլանք,
Անձրեւ, քամի, սեւ կամար...
- Սրտակտուր հեկեկանք։

Քառատողը «Աշուն» բանաստեղծության երեք պատկերներից մեկն է։ Բանաստեղծության ընդհանուր կոնտեքստից առանձնացնելով այս պատկերը, արդեն իսկ ձեւայնացնում ենք նրա արտաքին բովանդակությունը (երեք պատկերներ մեջ արտաքին բովանդակությունը նույնն է՝ մահացողի տխուր, անհույս կյանքն է), այսինքն՝ բովանդակությունը վերաճում ենք ձեւի։ Պատկերը, պոկվելով բանաստեղծության ամբողջական համակարգից, անմիջապես ստեղծում է իր լոկալ բովանդակությունը։ Ձեւապատկերը նույն պահին սեփականում է ամբողջի բովանդակությունը՝ սեղմելով այն իր սահմանների, իր պատկերային տարողության մեջ։ Սակայն սա ընդհանուր բովանդակության ձեւայնացման առաջին փուլն է։ Շարունակելով այս ընթացքը, նույն տրամաբանությամբ պոկված պատկերը վերաճենք (նորից ձեւայնացնում ենք) միկրոպատկերների կամ փոխաբերական պատկերների՝ «դալուկ դաշտեր, «մերկ անտառ», «անձրեւ քամի, սեւ կամար»։ Այս միկրոպատկերները իրենց հերթին վերաճում են փոխաբերության (ձեւայնացման ընթացքը շարունակվում է), երբ լսում ենք բանաստեղծի ձայնը կամ ընդունում բանաստեղծի փոխաբերության պայմանը, որն է՝ դալուկ դաշտերը, մերկ անտառը, անձրեւ, քամի, սեւ կամարը մահացողի տխուր կյանքն է, սրտակտուր հեկեկանք է։ Միկրոպատկերները փոխաբերելու պահին իրենց հերթին նորից բովանդակայնանում են, կրկին բանաստեղծության ընդհանուր բովանդակությունը ներառելով իրենց սահմանների մեջ։ Շարունակենք տրոհել այդ փոխաբերական միկրոպատկերները՝ դալուկ դաշտեր, մերկ անտառ, անձրեւ-քամի, սեւ կամար։ Դաշտը, անտառը, անձրեւը, քամին բովանդակություն են ձեռք բերում այն դեպքում, երբ նրանց կցվում են դալուկ, մերկ, սեւ մակդիրները։ Բայց այս փոքր, նոր ձեւերի մեջ բովանդակությունը լոկալիզացվելով, այնուամենայնիվ պահպանում է հիմնական բովանդակության, տրամադրության նշանները՝ դալուկ դաշտերը տխրություն է, «մերկ անտառը» տխրություն է», «անձրեւը, քամին հեկեկանք է», «սեւ կամարը» տխրություն է»։ Հեռացնելով «դալուկը» «դաշտից», «մերկը» «անտառից», «սեւը» «կամարից», մակդիր-բառակապակցության մասերը առանձին-առանձին ձեռք են բերում իրենց այն նախնական իմաստը, որ բանաստեղծության ենթատեքստում, պատկերի ենթատեքստում այլաբանական տեսք ունեին։ Այս դեպքում դալուկը դալուկ է, (նորից ձեւայնացնում ենք) միկրոպատկերների կամ փոխաբերական պատկերնե¬ րի՝ «դալուկ դաշտեր, «մերկ անտառ», «աներեկ քամի սեւ կամար»։ Այս միկրոպատկերները իրենց հերթին վերաճում են փոխաբերության (ձեւայնացման ընթացքը շարունակվում է), երբ լսում ենք բանաստեղծի ձայնը կամ ընդունում բանաստեղծի փոխաբերության պայմանը, որն է՝ դալուկ դաշտերը, մերկ անտառը, անձբեւ, քամի, սեւ կամարը մահացողի տխուր կյանքն է, սրտակտուր հեկեկանք է։ Միկրոպատկերները փոխաբերելու պահին իրենց հերթին նորից բովանդակայնանում են, կրկին բանաստեղ¬ ծության ընդհանուր բովանդակությունը ներառելով իրենց սահմանների մեջ։ Շարունակենք տրոհել այդ փոխաբերական միկրոպատկերները դա¬ լուկ դաշտեր, մերկ անտառ, անձրեւ-քամի, սեւ կամար։ Դաշտը, անտառը, անձրեւը, քամին բովանդակություն են ձեռք բերում այն դեպքում, երբ նրանց կցվում են դալուկ, մերկ, սեւ մակդիրները։ Բայց այս փոքր, նոր ձեւերի մեջ բովանդակությունը լոկալիզացվելով, այնուամենայնիվ պահպանում է հիմնական բովանդակության, տրամադրության նշանները՝ դալուկ դաշտերը տխրություն է, «մերկ անտառը» տխրություն է», «անձրեւը, քա¬ մին հեկեկանք է», «սեւ կամարը» տխրություն է»։ Հեռացնելով «դալուկը» «դաշտից», «մերկը» «անտառից», «սեւը» «կամարից», մակդիր-բառակապակցության մասերը առանձին-առանձին ձեռք են բերում իրենց այն նախ¬ նական իմաստը, որ բանաստեղծության ենթատեքստում, պատկերի ենթատեքստում այլաբանական տեսք ունեին։ Այս դեպքում դալուկը դալուկ է,