Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/191

Այս էջը սրբագրված է

Գրական կերպարը վերլուծելիս՝ մոռանում ենք հեղինակի արտիստիզմը։ Մինչդեռ դա կարեւոր պայման է։ Մարդը իր բնավորությամբ (կերպարի) ոչ միայն արտաքին հանգամանքների (սոցիալական, քաղաքական, դավանաբանական եւ այլն) արգասիք է, այլեւ ինքն իրենով պայմանավորված։ Մատի, կերպարը պետք է դիտվի երկու տեսանկյուններից էլ։ Եթե կերպարը դիտենք մի տեսանկյունից, այն մեզ լիարժեք չի ներկայանա։

Բերենք երեք մեծերի կարծիքը ընդհանրապես մարդու մասին։ «Մարդը քաղաքական կենդանի է» (Արիստոտել)։ «Մարդը այն կենդանին է, որ ընդունակ է խոստանալ» (Նիցշե)։ «Մարդը այն կենդանին է, որ արտադրում է՝ կանխատեսելով դրա հեռանկարը» (Մարքս)։ Սրանցից եւ ոչ մեկը առանձին վերցրած չի կարելի չափանիշ դարձնել կերպարը վերլուծելիս։ Մարդը այս ամենի հետ միասին կենսագրություն ունի, գիտի իր անցյալը, ներկան, գիտի նաեւ, որ պիտի մեռնի (հավաստի ապագան)։ Միակ կենդանին է, որի համար սեփական գոյությունը մեծագույն հոգս է, նա դատապարտված է ամեն ճանապարհով ապահովել իր գոյությունը։ Նա մշտապես մտահոգված է իր խնդրով (հայրենիքի, ընտանիքի, մյուս բոլոր բարձր արժեքների նկատմամբ ունեցած մտահոգությունը նույնպես իր մտահոգությունն է)։ Այդ խնդիրը նա լուծում է կամ չի լուծում ժամանակային, միջավայրային հանգամանքների մեջ կողմնորոշվելու եւ գործելու տեսանկյունով։ Մարդը զգում է, որ ինքը բնության, հասարակության խաղալիքն է, փորձում է կամ

ստիպված է մի կողմից ենթարկվել այդ ամենին, մյուս կողմից՝ պահպանել ինքնանկախությունը։ Նա որքան ջանում է անկախանալ նույնքան ստիպված է մոտենալ դիմացինին։ Ուստի, նրա տրանսցենդենտալ «ես»–ը պետք է դիտվի՝ հաշվի առնելով այս անցումների դինամիկան, արտաքինի եւ ինքնանկախ ներքինի հարաբերակցությունը։ Ուրեմն՝ կերպարի վերլուծությանը անդրադառնալիս պետք է հաշվի առնվի այս ընդհանուր-մարդկայինը, որը, ըստ ֆենոմենալիստների, ենթադրում է չորս պահանջ։ Առաջինը այն է, որ մարդը շարունակ ձգտում է իր, բնության եւ հասարակության ներդաշնակ գոյությանը։ Այստեղից էլ մարդու՝ բնությանը, ուրիշներին մոտենալու, հաղորդակցվելու մշտական ցանկությունը։ Սա առողջ, բանական մարդու ներքին ձգտումն է։ Նա մշտապես զգում է հասարակական կյանքի անկատար լինելը, առանց չարանալու ձգտում է այդ իրականության արմատական վերակառուցմանը։ Միջավայրային բոլոր ազդակներից զատ, նրա մեջ մշտապես առկա է սիրո զգացողությունը՝ դեպի հայրենիքը, ազգը, ծնողը, կինը եւ այլն։ Սրանք հենց այն պայմաններն են, որ մարդկանց մոտեցնում են միմյանց։ Երկրորդը ստեղծագործելու, արարելու պահանջն է։ Նա շարունակ ջանում է վերակառուցել իր եւ ուրիշների աշխարհը՝ ձգտելով իդեա

191․

ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ