Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/192

Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ IV լականին։ Այդ իդեալականը նա դնում է ստեղծագործության, արվեստի մեջ։ Ջանում է մտովի ռոմանտիգացնել իրականությանը, դրանով հաղթահարել կյանքի դաժան ռեալիզմը։ Առանց այս ձգտումի մարդը կատարյալ չէ։ Մարդու մյուս պահանջը սեփական արմատների որոնումն է, որով նա ձգտում է ապահովել իր կեցության անվտանգությունը։ Մարդու համար մի ուրիշ պահանջ է ճշտել իր գոյակերպի ձեւը աշխարհի անհայտության մեջ, հայտնաբերել այդ անհայտը, հաղթահարել իր կյանքի անորոշությունները։ Այս ընթացքում նա ստիպված է լինում շարունակ մշակել կողմնորոշման ուղիներ, ձեւեր։ Փորձում է բարձրանալ մեկ ուրիշի միջոցով կամ հարում կուսակցական, կրոնական եւ այլ բնույթի խմբավորումների՝ հարմարեցնելով դրանք իր ինքնապահպանության պահանջներին։ Այստեղից էլ՝ ձգտումը դեպի ծեսը, արարողությունը։ Մարդ եւ հասարակություն հարաբերությունը կյանքի բարդագույն հարցերից է, գրականության եւ արվեստի հիմնաքարային նշանակություն ունեցող շարժիչ ուժը։ Մարդու այս պահանջները հավերժական կատեգորիաներ են եւ մշտապես առկա են նրա մեջ, ինչպիսի սոցիալական, քաղաքական միջավայրում էլ որ նա ապրի։ Ուստի կերպարի վերլուծության դեպքում պետք է պարտադիր հաշվի նստել վերջիններիս հետ եւ աշխատել հեռու մնալ ամեն ինչ միջավայրային կոնկրետությանը վերագրելուց։ Մինչեւ հիման մենք խոսում էինք գրական երկի վերլուծության մասին այն դեպքում, երբ այն ավարտված ու տպագրված է որպես գիրք Եւ ներկայացնում է հեղինակի վերջնական ցանկությունը՝ իբրեւ նրա գեղագիտական իդեալի լիարժեք իրականացում։ Գրական երկը կարելի է դիտել նաեւ իր ստեղծման ընթացքի մեջ, այսինքն՝ այդ գործի հետ կապված գրողի գեղարվեստական մտածողությունը դիտել որպես ստեղծագործական գործընթաց։ Մոտեցման այս եղանակը վերջին տասնամյակին լայն կիրառության է գտել ռուս եւ արեւմտաեվրոպական գրականագիտության մեջ։ Խոսքը երկի ստեղծագործական պատմության մասին չէ։ Սա գրականագիտության այն բնագավառն է, որի մեթոդը նկարագրությանն է, ոչ թե վերլուծությունը։ Ամեն մի գրող, ղեկավարվելով կոնկրետ երկի ստեղծման պահանջներից բխող գեղագիտական սկզբունքներով, աշխատում է իր մտահղացումները մարմնավորել գեղարվեստորեն անթերի։ Բան արարման ընթացքում ինքնագրի վրա հեղինակի կատարած փոփոխությունները, ջնջումները, վերականգնումները ուսումնասիրողի առաջ բացում են մի ամբողջ աշխարհ՝ ընդլայնելով գրական ստեղծագործության մասին մեր ունեցած պատկերացումների սահմանները, հարց, որին մենք անդրադարձել ենք։