րր, պատկերը, ոճը. կառուցվածքը, ապա վերլուծության սկզբունքները եւ նոր միայն արժեքավորման չափանիշները։ Արժեքավորել գրական երկը, նշանակում է այն դիտել բոլոր այս հասկացությունների տեսանկյունից՝ պահպանելով վերջիններիս դիտարկման հաջորդականությունը։ Ուստի, գրական երկը կարող է արժեքավորել միայն պրոֆեսիոնալ քննադատը, այսինքն՝ այն մասնագետը, որը խորապես տիրապետում է ենթադրվող հասկացությունների էությանը, երկի մեջ տեսնում է դրանց դրսեւորման առանձնահատկությունները։ Այս առումով քննադատությունը, եթե չհաշվենք առանձին բացառություններ, սիրողական քննադատություն է, զգացմունքային քննադատության է, զգացմունքային գնահատականների արտագրական վերագրումների քննադատություն։ Արժեքավորման ներգրական պայմանները այս բնույթը ունեն։ Այժմ ուշադրության դարձնենք արտագրական այն յրացացիչ պայմաններին, որոնք կարող են կողմնորոշել կամ ապակողմնորոշել քննադատին։ Դրանք, անշուշտ, շատ են, բայց մենք առանձնացնենք դրանցից մի քանիսը՝ հասարակական կարծիք, պաշտոնական կարծիք, գրողի հեղինակություն․ գրողի պաշտոնական դիրք, գրական երկի տպագրության եւ թարգմանության հաճախություն, գրական երկի բնական գործառության խախտում կամ հաստատում եւ այլն։ Բոլոր այս հարցերի ստուգման մեջ կարեւոր գործոնը նորից եւ նորից քննադատի պրոֆեսիոնալիզմն է։ Միշտ չէ, որ գրական երկի մասին հասարակական կարծիքը ճիշտ է լինում, քիչ չեն այն դեպքերը, երբ հասարակությունը կամ հասարակական խումբը ոչ միայն մերժել է արժեքավոր գիրքը, այլեւ այրել, ծաղրուծանակի ենթարկել հեղինակին։ Այդպիսի օրինակները շատ-շատ են ինչպես մեզանում, այնպես էլ՝ այլուր։ Կարող է լինել եւ հակառակը։ Նույնը կարելի է ասել պաշտոնական էրսրծիքի մասին, երբ գեղարվեստորեն անթերի ստեղծագործությունը գաղափարական ինչ-ինչ «պակասավորութրոնների» պատճառով մերժվել է, կանգնեցվել նրա հրատարակման ընթացքը (հիշենք միայն Պարույր Սեւակի «Եղիցի լույսը»)։ Կարող է լինել եւ հակառակը։ Խորհրդային իրականության պայմաններում սոցիալական պատվե¬ րով ստեղծված հարյուրավոր ստեղծագործություններ պաշտոնապես ըն¬ դունվել եւ պարտադրվել են հասարակությանը։ Ապակոդմնորոշիչ կարող է լինել եւ գրողի հեղինակությունը։ Մեծ հեղինակություն ունեցող գրողը կարող է գրել եւ թույլ գործեր։ Կարող է լինել եւ հակառակը։ Ընթերցող հասարակայնությանը բոլորովին անծանոթ մի գրող կարող է ստեղծել արժեքավոր գործեր։ Արժեքավորման ընթացքում ապակոդմնորոշիչ կարոդ է լինել 195 ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/195
Այս էջը սրբագրված է