Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/65

Այս էջը սրբագրված է

րինակ. «Վերջերս Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում իմ երեկոն էր... Կարդացին ի շարս այլ բաների, ինչպես «Մարդ էլ կա»–ն, այնպես էլ այս պստլիկ-ճստլիկը «Միանգամիցը»։ «Մարդ էլ կա»–ն, ինչպես միշտ, մեծ հաջողություն վայելեց։ Բայց դու տեսնեիր, թե ինչ կատարվեց «Միանգամից »-ի վրա։ Էստեղ են ասում, թե առաստաղից ծեփ թափվեց։ Ասածս էն է, որ բանաստեղծությունն ընդունվեց «Ինքն իրեն հետ»–ի պես, դեռ մի բան էլ ավելի։ Բայց հիմա արի ու տես, որ «Ինքն իրեն հետ»–ը կյանք չունեցող, ոչ երկարակյաց-անցողիկ, գնայուն բանաստեղծություն է, գնալով ու գնալով ոչ մի հնչեղություն չի ունենա, որովհետեւ գրված է կոնկրետ վերքի (կոնկրետ փաստ, կոնկրետ ժամանակ) մասին եւ կոնկրետ վերքի վերացումից հետո կվերանա նաեւ այն մատը, որ դրվել էր այդ վերքի վրա (վերքը՝ կենսափաստ, մատը՝ ժամանակ)։ Իսկ « Միանգամից »–ը չէ։ Այսօր դահլիճն ու ընթերցողը «այնպես»–ն է ընդանում, իսկ երբ վերանա այս «այսպես»–ի առկայությունը. «Միանգամիցս» էլ կապրի, որովհետեւ նա միայն «այս– պես»–ի մասին չէ, ավելի ճիշտ՝ ոչ այնքան «այսպես»–ի մասին է, որքան «այնպես»–ի, այսինքն՝ իբրեւ կարոտանք հրդեհի եւ ոչ թե մխանքի, մահվան եւ ոչ թե մահացման, ջարդվելու եւ ոչ թե ջարդոտման, ժայթքման եւ ոչ թե պուտ-պուտի կամ «քիչ էլ քիչ էլի»։ Մարդկային այս ցանկությունը ոչ հնանալ գիտի (մեծ ժամանակ) ոչ էլ մեռնել։ Եվ այդ ցանկության պարունա– կիչը շատ ավելի երկարակյաց պիտի լինի»։

Իմ պահանջն էլ հենց այս է. միեւնույն բանի մասին գրել «Միանգամից»–ի պես եւ ոչ թե «Ինքն իրեն հետ»–ի, որովհետեւ վերջինս (իրեն նման հազարավոր ոտանավորների հետ միասին, պատկերավոր ասած, նման է միասլաք ժամացույցի, որ ցույց է տալիս միայն կոնկրետ ժամանակը։ Մինչդեռ, նույնքան պարզ ու մատչելի «Միանգամից»–ը երկսլաքանի ժամացույց է, եթե նրա մեծ սլաքը ցույց է տալիս կոնկրետ ժամանակը՝ րոպեն, ապա փոքր սլաքը շարունակում է ցույց տալ ընդհանրապես ժամանակը ժամը՝ ուրեմն առաջինի համեմատությամբ երկարակյաց է առնվազն 60 անգամ» ³։ Երեւույթի առարկայական եւ փիլիսոփայական խորքի սեղմ բացատրության փայլուն օրինակ է բանաստեղծից բերվող այս կարծիքը։

Ինչ խոսք, կոնկրետ ժամանակների հասարակական կյանքը որոշակի պայմաններ է դնում գրականության առջեւ, այն ունի իր սոցիալական, ազգային, քաղաքական պատվերը, որոնց չի կարոդ չարձագանքել գրողը։ Սակայն ժամանակի հասարակական կյանքի պահանջներին արձագան- քելով, ճշմարիտ գրողը մշտապես ձգտում է հետո մնալ իրականության սենսուալիստական պահանջներից, ինչպես նույն Սեւակը կասեր՝ չափածո ճառերից, անսանձ եւ հաճախ անհիմն գովքերից, նույն մեկ կամ մի քանի 65

5 Գրականության տեսություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ||