Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/66

Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ || թեմաների անվերջ կրկնությունից 4։ Գրողը հասարակական կյանքի սոցիալական պատկերի «պարտաճանաչ» կատարող չէ։ Նա ունի իր ընդդիմությունը։ «ժամանակի շունչը դառնալու» մեջ միաժամանակ դրսեւերվել է նաեւ չարենցյան ընդդիմությունը, որ պատճառ դարձավ նրա ֆիզիկական կործանմանը։ Նույն ընդգծված ընդդիմությունը մենք տեսնում ենք մեր ժամանակակցի տողերում՝


Փշրեցեք նրանց բոլոր մոմերը, Մարեցեք նրանց կանթեղներն ամեն, Հանգցրեք նրանց ջահերն այլազան, որ եղիցի լույս։


Գրոցի վերաբերմունքը հասարակական կյանքի նկատմամբ արտահայտվում է եւ վերջինս հաստատելու, եւ մերժելու ճանապարհին։ Կյանքի ա գրականության հաղորդակցման օրենքը գործում է ոչ միայն ժամանակակից իրականության գեղարվեստական արտացոլման ոլորտներում, այլեւ ժողովրդական բանահյուսության մեջ, որի կենսանյութն ու ժամանակային ընդգրկումը աբստրահվում է մարդկային կյանքի հավերժական օրենքնեքի դիրքերից։ Կառուցվածքային լեզվաբանության եւ գրականագիտության ճանաչված դեմքեր Լեփ Ստլասը եւ Ջոն Ֆրեյգերր գեղարվեստական անսպասելի արդյունքների հասնելու համար փորձել են խախտել այս կապի օրենքը, բայց որեւէ արդյունքի չեն հասել։ ճիշտ է նկատվել, որ գրական ստեղծագործությունը ծնվում է, գթալի եւ կյանքի ամուսնությունից, առանց կյանքի գրականությունը սերտդ չի կարող տալ։ Կյանքի նկատմամբ գրականության դիտակետը, սակայն, յուրահատուկ Է, միանշանակ եւ ուղղակի չէ, ինչը համառորեն մերժում էին սոց. ռեալիզմի տեսաբանները երեւույթը բացատրելով հասարակական կյանքի տնտեսական օրենքների առկայությամբ։ Նրանք գտնում էին. որ «անցյալի արվեստագետները, որքան էլ սուբյեկտիվորեն ձգտեին թափանցել կյանքի ճշմարտության մեջ, նրանց հնարավորությունները սահմանափակված էին» 5։ Քաղաքական սնանկ գաղափարախոսությանը որքան պիտի «նվիրված» լինի գրականության տեսաբանը, որ մտածի, թե «միայն սոց. ռեալիզմն է կյանքի հաստատող մեթոդը» եւ, որին թվա, թե անցյալի արվեստագետները չկարողացան ստեցծել ռեալիստական արվեստի այնպիսի մակարդակ, որպիսին ստեցծեցին սոց. ռեալիզմի գրողներն ու արվեստագետները, եւ որ անցյալի գրողները չկարողացան հասնել «կյանքի ճշմարտացի ըմբռնմանը», այդ առումով էլ «սոց. 66 ռելիզմը ներկայանում է իբրեւ ամենահետեւողական կենսական ճշմար–