Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/67

Այս էջը սրբագրված է

տության արվեստ» "։ Հիշյալ մեթոդի գաղափարախոսները այնքան «շրջահայաց» էին, որ կարողանում էին տեսնել ոչ միայն կյանքի ճշմարտացի արտացոլման ուղիները, այլեւ կանխապես որոշում էին, թե ինչպիսին պիտի լինի գրականությունը ապագա անդասակարգ հասարակության մեջ։ Սոց. ռեալիզմի գաղափարական պարտադրանքը այնքան իրավասու էր, որ հանդգնորեն ներխուժում էր ոչ միայն գրական երկի բովանդակային, այլեւ բանարվեստային ոլորտների մեջ (հերոսների տիպաժային կազմ, կոնֆլիկտ, նախադրություն, լուծում, կոմպոզիցիա եւ այլն)։ Գրողի մտածո- ղության եղանակը հասարակական կյանքը տնօրինող գաղափարախոսությունը չէ, այլ դարինը, ժամանակինը։ ժամանակն է ստեղծում գեղարվեստական մեթոդը, այլ ոչ քաղաքական գաղափարախոսությունը կամ կոնկրետ գրողն ու արվեստագետը։ «Բայց մտածողության իմ եղանակը, - գրել է Պարույր Սեւակը, - միայն իմը չէ, թե չէ ոչ մի արժեք էլ չէր ունենա։ Դարինն է, ժամանակինն է մտածողության այդ եղանակն, ուստի որտեղ որ է ընդհանուր կդառնա բոլորի համար» ՚։ Գրականության մեջ սոցիալական պատվերի խնդիրը խորհրդային իրականության պայմաններում շատ միանշանակ էր ընկալվում։ Իրականում այդ պատվերը բազմանշանակ ու բազմաբովանդակ է։ Արեւմուտքում ձեւավորվել է հասարակական մշակութաբանական խնդիրներն ուսումնասիրող մի նոր գիտության, որ կոչվում է արվեստի սոցիոդինամիկա։ Ըստ այս գիտության միեւնույն ժամանակաշրջանում ես միեւնույն հասարակության մեջ գրականությունը եւ արվեստը կարող են հասցեագրվել սոցիալական ու հասարակական տարբեր խավերի՝ կրոնական, կուսակցական, էլիտար եւ այլն. որոնց գաղափարական պահանջներն ու գեղագիտական ըմբռնումները տարբեր են։ Եթե հասարակությանը պարտադրվող գաղափարախոսությունը հաշվի չի առնում այս պայմանը, նշանակում է այն խախտում է գրականության եւ արվեստի գործառնության չգրված օրենքը։ Այս ամենին առնչվող մի ուրիշ խնդիր է գրողի, արվեստագետի սոցիալական ծագումը։ Հասկանալի է, որ այն հասարակական միջավայրը, որտեղ ծնվել եւ ձեւավորվել է գրողը, որոշակիորեն ազդում է նրա աշխարհայացքի, ճաշակի եւ գեղարվեստական ըմբռնումների վրա։ Գրողի սոցիալա- կան վիճակը եւ հասարակական դիրքը ստիպում են նրան ճշտել իր գրողական հայացքը գրականության նկաամամբ։ Այն կարող է դրսեւորվել թեմատիկայի ընտրության, գաղափարական ու գեղարվեստական լուծումների մեջ։ Սակայն որքան մեծ ու շրջահայաց է պաղը, այնքան նա կարողանում է հաղթահարել վերջիններս։ Գրողի գաղափարական ըմբռնումներին անդրադառնալիս հաճախ գրականագետները շփոթում են գրող-գաղափաըա– 67

       ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ||