մեջ` Թորոս Ռոսլին, Պիծակ ևւ ուրիշներ։ Հանրահայտ են Պիկասո-Ապոլիներ, Ռոդեն-Ռիլկե, Սեգան-Ռիլկե անձնական եւ ստեղծագործական համագործակցությունները։ Իմպրեսիոնիզմի ուղղությանը, որ սկզբնապես ձեւավորվեց գեղանկարչության մեջ (Մոնե, Մանն, Մեմուար, Դեգա, Մեգան և ուրիշներ), իր ազդեցությունը թողեց նաեւ գրականության, երաժշտության, թատրոնի վրա՝ Կնատ Համսան, Մարարմե, հայ գրականության մեջ՝ Տերյան, Թոթովենց, Ահարոնյան։ Այն փոխանցվեց նաեւ թատերական արվեստին Կոմիսարժեւսկու բեմադրությունները։ Գրականաթյունն իր անմիջական առնչությունը ունի նաեւ բալետային արվեստի հետ։ Հիշենք միայն Պուշկին-Չայկովսկի կապը։ Կինոյի խնդիրը ինքնին հասկանալի է։ Այսպես՝ գրականաթյան-արվեստներ, արվեստներ-գրականաթյուն կապերը ականատես են, վիճակագրորեն դժվար հաշվարկելի։ Բարդությունը նրանց խորքային հարաբերությունների մեջ է։ Համենայնդեպս ոչ գրականության տեսությանը, ոչ էլ արվեստաբանությունը առ այսօր չեն մշակել մեթոդաբանական այնպիսի սկզբնանքներ, որոնցով հնարավոր լինի օրինաչափել երեւույթր։ Կապի հորիզոնական հարթույթում առայժմ հոլովվում են թեմայի, գաղափարի տրամադրության (մոտիվացիայի) ընդհանրությունները, որոնք պարզ երեւում են։ Մինչդեռ ուղղահայաց կարվածքի մեջ, այն թե ինչպես է գրական երկի ներքին բովանդակությանը, բայց ոչ արտաքին սյուժեն մեղեդայնանում իբրեւ քանդակ, մեղեդայնանում իբրեւ երաժշտություն, գուներանգվում իբրեւ գեղանկար, դառնում պլաստիկ շարժում իբրեւ պար, առայժմ ուշադրություն չի դարձվել։ Կարելի է երեւույթր հակադարձել մյուս ծայրից, որ խնդրին պատասխան չի տալիս։ Օրինակ հանրահայտ է, որ ճարտարապետությունը քարացած երաժշտություն է։ Հեշտ է ասել, բայց ինչպես։ Սա է խնդրի բարդությունը, որի քննությունը այս կամ այն չափով անդրադարձել են Պլատոնը, Արիստոտելը, Հեգելը, Կրոչեն, շատ ու շատ ուրիշ մտածողներ։ Հարցին համեմատաբար լիարժեք պատասխան է տալիս Հեգեյի ձեփ բովանդակայնացման եւ բովանդակության ձեւայնացման գտածո տեսությունը։ Այս խնդրին մենք առավել մանրամասն կանգ կառնենք գեղարվեստական ձեփ եւ բովանդակության հարցը քննելիս։ Համեմատաբար շոշափելի է գրական միեւնույն երկի ժանրային փոխակերպումների հարցը։ Ասենք ինչպես է տեղի ունենում վեպից դրամատուրգիական շերտի առանձնացումը, որի դեպքում ուշադրություն է դարձվում վիպական հերոսների մենախոսությունների, երկխոսությունների, գործողությունների վրա։ Գրական տեքստը հուշող հատկություն ունի, այն հուշում է ձեւայնացման իր սկզբունքները։ Կարեւորվում է նաեւ ժանրը փոխակերպող գրողի, սցենարիստի լսողությունը», որ արտահայտվում է գեղագիտական իդեա– 71
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ