Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/75

Այս էջը սրբագրված է

Գրական երկը սցենարի վերաճելիս՝ հեղինակը առաջնային նշանակություն է տալիս այս խնդրին։ Ավ. Չիչերինն իր «Պատկերի ռիթմը» աշխատության մեջ հատուկ ուշադրության է դարձնում հարցին, նյութ ունենալով հատկապես Չեխովի ստեղծագերծությունները որ մշտապես կինոյի ուշադրության կենտրոնում են։


Չեխովի գործերում պարզորոշ երեւում է պատկերների հաջորդականության ռիթմը։ «Արձակի ռիթմի համար,- գրում է նա,-վճռական նշանակություն ունի բանաստեղծական խոսքի ոչ այնքան հնչունական, որքան պատկերային կառույցը։ Արձակի ռիթմը նախ եւ առաջ պայմանավորված է շարժվող եւ հանգստացող առարկայի նկարագրության բնույթով» ¹²։


Բայց ինչպես գրականության եւ արվեստի հարցերում, առավել ընդհանրացնող խոսքը Արիստոտելինն է։ «Բոլոր արվեստների մեջ, - ըստ նրա, - վերարտադրությունը կատարվում է ռիթմով, խոսքով եւ հարմոնիայով, ընդորում՝ զատ-գատ կամ միասնաբար» ¹³։

Գրականության եւ արվեստի բանարվեսաային կապերի մեջ նույնքան կարեւոր դեր է խաղում կոմպոզիցիան, որ գրականության մեջ սյաժեի զարգացման տրամաբանությունն է։ Գրականությունը արվեստի այլ տեսակների փոխակերպելու ընթացքում հնարավոր չէ շրջանցել այս կարեւոր հատկանիշ։ Կինոն հաճախ է օգտագործում գրականության մեջ կիրառվող կոմպոզիցիոն հնարքներից հատկապես մեկը, երբ առաջ է բերվում լուծումը (ֆինալը), ապա նոր միայն հաջորդաբար նախադրությունը, հանգույցը, զարգացումը։ Գրականության եւ արվեստի տարբեր ոճերի, ուղղությունների մեջ լուրջ նշանակություն է տրվում կոմպւպիցիոն կենտրոնի ընտրությանը, մասերի սիմետրիային եւ ասիմետրիային։ Գիտության մեջ այն կարծիքն է հայտնվել, որ Վերածնության շրջանի գրականության, գեղանկարչության եւ ճարտարապետության մեջ կիրառվում է կոմպոզիցիայի «փակ» ձեւը, որի դեպքում կերպարները, մասերը, ֆիգարները ներկայացվում են սիմետրիայի հավասարակշռության սկզբունքով։ Բարոկկոյամ կոմպոզիցիան «բաց է», կիրառվում է կոմպոզիցիայի ասիմետրիկ սկզբունքը, երբ գեղանկարչական կտավի մեջ գլխավոր բովանդակությունը արտացոլվում է ոչ թե կենտրոնում, այլ կտավի եզրագծերի մոտ, անգամ այն տպավորությունն է թողնում, թե կտավի բովանդակությունը շարունակվում է շրջանակից դարս։ Մյուս կողմից, վերածնության շրջանի գեղանկարչության մեջ համարյա շրջանցվում է պատկերի խորքը։ Բալակկոյում ճիշտ հակառակն է։ Ըստ մասնագետների, Շեքսպիրի ստեղծագործությունը կոմպոզիցիոն առումով համապատասխանում է բարոկկոյին։ Նկատի է առնվում այն հանգամանքը, որ նրա երկերում հանդես եկող տիպաժները խմբավորված


               ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ