14. Զուտ հայկական ինքնուրույնությունները ճարտարապետական տեսակետով. 15. Արվեստագիտական քննություն առավելություններու և թերություններու, ժամանակակից գիտական պայմաններու համեմատությամբ. 16. Բաղդատություն նմանօրինակ շենքերու՝ օտար երկրներու մեջ. 17. Բաղդատություն նմանօրինակ շենքերու Հայաստանի մեջ. 18. Զվարթնոցի շուրջ մինչև այժմ եղած գրականությունը հայերի և օտարների կողմեն. 19. Կարծիքներու քննադատություն. 20. Զվարթնոցի հարակից շենքերը և անոնց նկարագրությունը. 21. Զվարթնոցի հարակից շենքերը ճարտարապետական տեսակետով. 22. Հարակից դահլիճը կամ տաճարը, որպես կաթողիկոսարան։
Հրատարակության միջոցներից զուրկ լինելու հետևանքով կատարած բոլոր չափագրություններն ու վերակազմությունները Թորոս Թորամանյանը 1913 թ. տանում է Վիեննա, որտեղ համաձայնություն է կայացվում՝ այդ նյութերի հիման վրա պրոֆ. Ստրժիգովսկու հետ միասին հայ ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրություն գրելու։ Սակայն մի քանի լրացուցիչ հետազոտություններ կատարելու նպատակով, իր հետ տարած ողջ նյութը, այդ թվում Զվարթնոցի և Գագկաշենի չափագրություններն ու վերակազմությունները, թողնելով Ստրժիգովսկու մոտ, Թորամանյանը վերադաոնում է Հայաստան։
Մինչև կրկին Վիեննա գնալը, սկսվում է աոաջին համաշխարհային պատերազմը, և Ստրժիգովսկու մոտ թողած բոլոր չափագրությունները մնում են Վիեննայում։
Թորամանյանը ստիպված է լինում երկրորդ անգամ պատրաստել Զվարթնոցի և Գագկաշենի վերակազմության գծագրերը։ Սակայն հետագա իրադարձությունների հետևանքով զրկվում է դրանցից ևս։ 1918 թ. գաղթերի հետևանքով Թորամանյանը կորցնում է իր արխիվը՝ գրքերը, ձեոագրերը, հուշատետրերը և 1913 թ. հետո կատարած չափագրությունները[1], որոնց թվում նաե Զվարթնոց–Գագկաշեն ուսումնասիրության պատրաստ ձեոագիրը և չափագրություններն ու վերակազմությունները, որ, ըստ նրա հիշատակության, բաղկացած էին «300 չափագիր և լուսանկար պատկերներից և 400 քառածալ էջերից»[2]։
Այդ աշխատանքին Թորամանյանը ձեռնամուխ է լինում արդեն երրորդ անգամ հետևյալ ծրագրով. 1. «Լիակատար նկարագրություն շենքի և հատակագծի. 2. Լիակատար նկարագրություն շինվածանյութերու. 3. Ներկա գիտական պայմաններու համեմատությամբ ճարտարապետության տեսակետով քննություն և բնորոշում առավելությունների և թերությունների. 4. Իր ժամանակակից ընդհանուր ճարտարապետության մեջ ստացած դիրքը և կատարած դերը. 5. ճարտարապետական, գեղարվեստական և կրոնական տեսակետով զուտ հայկական ինքնուրույնությունների որոշումը. 6. Օտար ներգործություններ իր վրա և իր ազդեցությունը օտար երկրների արվեստների վրա. 7. Ներքին և արտաքին առանձնահատուկ ձևերի բնորոշումը կրոնական տեսակետով. 8. ժամանակակից գիտնական օտարազգի ճարտարապետների ոմանց կարծիքները ճարտարապետական և պատմական տեսակետով և անոնց քննադատությունը. 9. Համեմատություն պատմական և ճարտարապետական տեսակետով Հայաստանի և օտար երկրների մեջ կանգնված նմանօրինակ շենքերի. 10. Մեծ և փոքր լուսանկարներ (18X24 և 13X18) և բացատրական չափագրված հատվածանկարներ մոտավորապես 200 օրինակ, որոնց մեջ կլինին ընդհանուր հատակագիծ ամբողջ տեղին և մոտակա շինությունների, նաև եկեղեցվո առանձին հատակագիծը, վերակազմությունը և հատվածականներ։ Այս վերջիններս, եթե հնարավոր լինի, գունավոր տպագրությամբ. 11. Ամբողջ աշխատությունը պիտի բաղկանա մոտավորապես 400 էջերե, պատկերների գրաված էջերով միասին»[3]։
Այդ աշխատանքի ընթացքի մասին նրա նամակներում պահպանված է հետևյալ հիշատակությունը. «Այստեղ ես պարապում եմ հանձն առածս Զվարթնոցի գործով, կամաց-կամաց դասավորում եմ նյութերս, Երևի մի ամիս հետո հազիվ կարողանամ սկսել պատմական և մասամբ նկարագրական մասը։ Չափազանց նեղվում եմ,