Այս էջը հաստատված է

անոր նույնիսկ հեթանոսական դարերու մեջ Անիի մեջ գործածական ըլլալը չապացուցաներ։

Ուրեմն, ասկեց կհետևի, որ Առաքելոց եկեղեցվո և գագկաշեն ս. Գրիգորի վրա եղած volute-ները վերջին շառավիղներն էին, որովհետև ասոնց թվականներեն հետո այլևս չեն երևիր, մինչդեռ անկեց առաջ հաճախ գործածված են մինչև Զվարթնոց եկեղեցին։ Թերևս ավելի հիներն ալ ունեն, բայց դժբախտաբար ես առիթ չեմ ունեցեր հետազոտելու։ 1907, նոյեմբեր 26, Ալեքսանդրապոլ։

Անիում, մինչև Գագիկի կանգնած բոլորակ եկեղեցիի պեղումները, մեզ անհայտ էր, թե ինչպես են պատրաստել անեցիք կրաշաղախի զանգվածը։ Բարեբախտաբար, պեղման ժամանակ դուրս եկավ մի մեծ քարեղեն տաշտ, որուն մեջ պատրաստել էին կրաշաղախը շենքը վտանգվելուց հետո, երբ կառուցել էին մի շրջակամար 1013 թվականին կործանելուց ազատելու համար[1]։

  1. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 141։